Ռուսաստանի և Արևմուտքի միջև բանտարկյալների փոխանակումը տեղի է ունենում Անկարայում

Լուրեր

23.06.2026 | 13:30
Կենտրոնում եք կանգառասրահներ դնում, մյուս վարչական շրջանների բնակիչներն ինչո՞վ են մեղավոր. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:23
Փամբակի զորամասում վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է․ ՊՆ
23.06.2026 | 13:21
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանն ընտրվել է փոխնախագահող երկիր
23.06.2026 | 13:10
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
23.06.2026 | 13:01
ՌԴ Սվերդլովսկի մարզում փոթորկի հետևանքով գրեթե 100 տուն է վնասվել․ 16 մարդ վիրավորվել է
23.06.2026 | 12:51
Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին. մեկ անձ հոսպիտալացվել է
23.06.2026 | 12:43
Փաշինյանի որոշմամբ կարկտահարության դեպքերն ուսումնասիրող աշխատանքային խումբ է ստեղծվել
23.06.2026 | 12:34
Շրջափակել էին ամբողջ շենքը, առգրավեցին կանխիկ գումարն ու զարդերը. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:26
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին ու Զապորոժիեին․ տուժածներ կան
23.06.2026 | 12:20
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
23.06.2026 | 12:15
Դահլիճի ծեծռտուքը տեղափոխվեց միջանցք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:10
Վարժանքի ժամանակ զինծառայող է վիրավորվել // Հայկական ծիրանի խմբաքանակ է ժամանել ԵՄ․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 12:04
Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխումը «գերազանցում է» տնտեսական ճգնաժամի ռիսկը
23.06.2026 | 11:57
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:56
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ որևէ հստակություն դեռևս չկա․ Ուշակով
Բոլորը

ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև բանտարկյալների փոխանակումը տեղի է ունենում Թուրքիայի արտաքին հետախուզական ծառայության՝ MİT-ի համակարգմամբ, Անկարայի օդանավակայանում, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Ըստ Flightradar24 ծառայության՝ Մոսկվայի ժամանակով մոտավորապես 16:25-ին  ռուսական ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում։ Թուրքական լրատվամիջոցները տեսանյութեր են հրապարակում Անկարայի օդանավակայանից, որտեղ երևում է ՌԴ դրոշով ինքնաթիռը։

TRtT Haber-ն էլ հայտնում է, որ փոխանակման շրջանակում 7 ինքնաթիռներով Թուրքիա է տեղափոխվել 26 մարդ, 2-ը՝ ԱՄՆ-ից, մեկական՝ Գերմանիայից, Լեհաստանից, Սլովենիայից, Նորվեգիայից և Ռուսաստանից։

Գործողության շրջանակում 10 մարդ, այդ թվում՝ երկու երեխա, տեղափոխվել է Ռուսաստան, 13-ը՝ Գերմանիա, 3-ը՝ ԱՄՆ։

Նշվում է, որ երկրի հետախուզական կազմակերպությունն իրականացրել է նորագույն պատմության մեջ ամենամեծ փոխանակման օպերացիան, որը ներառում էր 7 տարբեր երկրներում (ԱՄՆ, Գերմանիա, Լեհաստան, Սլովենիա, Նորվեգիա, Ռուսաստան և Բելառուս) բանտարկված 26 անձանց փոխանակում։

Բանակցություններ են տարվել ԱՄՆ-ում, Գերմանիայում, Լեհաստանում, Նորվեգիայում, Սլովենիայում, Ռուսաստանում և Բելառուսում բանտարկված ՌԴ քաղաքացիների և արևմտյան երկրների քաղաքացիների միջև փոխանակման գործունեության վերաբերյալ։ MİT-ը հաջողությամբ իրականացրել է իր միջնորդական գործունեությունը բանակցությունների սկզբից մինչև վերջ։