Իսրայելը վտանգ է ներկայացնում աշխարհի և մարդկության համար․ Էրդողանը՝ Հռոմի պապին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ։ Թուրքական կողմի հաղորդմամբ՝ Էրդողանն ասել է, թե «Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ ցուցադրված անբարոյական տեսարանները վրդովմունք են առաջացնում»։

«Նախագահ Էրդողանը նշել է, որ խոսքի ազատության և հանդուրժողականության քողի տակ ոտնահարվում է մարդկային արժանապատվությունը, ծաղրի են ենթարկվում կրոնական ու բարոյական արժեքները, ասել է, որ դա վիրավորում է մահմեդականներին ոչ պակաս, քան քրիստոնեական աշխարհը, և հայտարարել, որ անհրաժեշտ է ընդհանուր դիրքորոշում ընդունել դրա դեմ»,- ասվում է թուրքական կողմի հաղորդագրությունում։

Էրդողանը նշել է, որ «կրոնական արժեքներին ուղղված մարտահրավերը, այլասերվածության խթանումը և բարոյական կործանումը տագնապալի նշաններ են»։

Թուրքիայի նախագահը նաև ասել է, որ «Իսրայելի ագրեսիան Գազայի հատվածում վերածվել է ցեղասպանության, մատնանշել հումանիտար լուրջ ճգնաժամի առկայությունը և ընդգծել, որ Իսրայելն իր ջարդերն իրականացնում է մի շարք պետությունների կողմից տրամադրված դիվանագիտական, տնտեսական և ռազմական քողի ներքո»։

Նա հայտարարել է՝ «ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը և Լիբանանին հասցված հարվածները ևս մեկ անգամ ցույց են տվել, որ Իսրայելը վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի, աշխարհի և մարդկության համար, և որ Պաղեստինում ապրող մուսուլմաններն ու քրիստոնյաները պետք է խաղաղություն հաստատեն, քանի դեռ շատ ուշ չէ, և ամբողջ մարդկությունը պետք է անհապաղ համատեղ քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ»։

«Նախագահ Էրդողանը վստահություն է հայտնել, որ Հռոմի պապի բանակցությունները երկրների հետ, որոնք աջակցում են Իսրայելին, դրական ազդեցություն կունենան ագրեսիայի դադարեցման ու խաղաղության ապահովման համար՝ առանց աշխարհի ու տարածաշրջանի քաղաքական, անվտանգության ու սոցիալական կառուցվածքին անդառնալի ​​վնաս պատճառելու»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ թուրքական կողմի՝ «Հռոմի Պապը շնորհակալություն է հայտնել Էրդողանին խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի և կրոնական արժեքների նսեմացման հարցում զգայունության համար»։