Անխուսափելի՛ է ՌԴ ռազմաբազայի, սահմանապահների հեռացումը. Ադրբեջանի հարձակումից ՀՀ-ին չպաշտպանեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դադարել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:46
«Հանրությանը մանրամասնեք՝ քանի՞ օր եք պատերազմել», «Դրվագների մասին խոսելը մասնակցողի համար ցավ ա». Պապիկյան-Մանուկյան բանավեճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Զվարթնոց» օդանավակայանում այլևս ռուս սահմանապահներ չկան։ ՌԴ-ն իր զորքերը հանում է նաև ՀՀ ողջ տարածքում տեղակայված 17 հենակետերից, Սյունիքում երկու ռազմաբազայից, որ տեղակայվել էին 2021-ից սկսած Փաշինյանի հրավերով։ ՌԴ-ն, սակայն, ռազմական, անվտանգային մեծ ներկայություն ունի ՀՀ-ում, և տիրապետում է մեծ տվյալների։ ՌԴ-ն նաև Իրանի անցակետն է վերահսկում՝ հասանելիություն ունենալով  տվյալների բազային։ Փորձագիտական շրջանակները տարիներ շարունակ ահազանգում են, որ կա տանգ՝ Բաքվին ՌԴ-ից կողմից ՀՀ-ին առնչվող ինֆորմացիայի փոխանցման վերաբերյալ։

Սրան զուգահեռ՝ նաև հայ-թուրքական կարգավորման գործընթաց է ծավալվում։ Մարգարայի անցակետում Ռուբինյան-Քըլըչ հանդիպումից մեկ-երկու օր անց Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները փոխկապակցված են։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումները շարունակվում են, և մենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման դեպքում պետք է մեր սցենարը նախապատրաստենք։ Այժմ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են։ Մենք կարող ենք կյանքի կոչել դրական սցենարը, այսինքն՝ բացել սահմանը Հայաստանի հետ»։

Հայտարարվեց նաև, որ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։ Հայկականի կողն արդեն վերակառուցել է հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետը։ Քաղաքագետ Սամվել Մելիքսեթյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է․

««Զվարթնոց»-ից ռուսներին հեռացնելը շատ կարևոր գործընթացի սկիզբ է, կրիտիկական աստիճանի կախվածություն ունենք ՌԴ-ից, որը պետք է նվազեցնել։ «Զվարթնոց»-ում ռուսների լինելը նվաստացուցիչ էր ՀՀ-ի համար՝ պետության բացակայության տարր, ոչ թե անկախ պետություն կարելի էր ընկալել, այլ ՌԴ-ի ներսում գտնվող միավոր, Չեչնիայից մի քիչ բարձր միավոր։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ պիտի լեզու գտնենք, որ ՀՀ-ին չընկալեն վտանգ, բայց երաշխիք ունենանք՝ իրենք վտանգ չեն լինի մեզ համար, գործիք չեն դառնա ՀՀ-ի դեմ։ Մենք ՌԴ-ին ապավինելով՝ ծանր հետևանքների առնչվեցինք։ Թուրքիայի և Ադրբեջանի հետ ՀՀ-ն ինքնուրույն պիտի հարաբերվի՝ չդառնալով գործիք գեոպոլիտիկ խաղերում՝ պաշտպանելով իր պետական շահերը։ ՌԴ ռազմաբազայի և սահմանապահների դուրսբերումը ՀՀ-ից անխուսափելի է՝ Ադրբեջանի հարձակումից չպաշտպանեցին։ Սխալ հաշվարկ է, թե Թուրքիայի հետ կոնֆլիկտւմ ռուսական զորքը մեզ փրկելու է, այդպես չէ՛, սահմանը ՌԴ-ին ենք հանձնել՝ ում հետ կանֆլիկտ ունենք»,- ասաց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան