ՀՀ-ում նոր ատոմային էներգաբլոկ կկառուցվի. կառավարության որոշմամբ ընկերություն ստեղծվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
Բոլորը

Կառավարության չզեկուցվող հարցով որոշվեց ստեղծել «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» փակ բաժնետիրական ընկերություն։

Ըստ հիմնավորման՝ ընկերության կանոնադրական կապիտալի չափը կսահմանվի 2 մլրդ դրամ, որը բաժանված է 20000 հատ հասարակ բաժնետոմսի` յուրաքանչյուրը 10000 դրամ անվանական արժեքով: Ընկերության բոլոր բաժնե­տոմսերը պատկանում են Հայաստանի Հանրապետությանը: Նորաստեղծ ընկերությունը կզբաղվի նոր ատոմային էներգաբլոկի (էներգաբլոկների) կառուցման ծրագրի կառավարմամբ:

Ի դեպ, 2021-2026 թթ. պետական ծրագրով Հայաստանի էներգետիկայի ոլորտի կայուն զարգացման գրավականներից է ատոմային էներգետիկայի խաղաղ նպատակներով զարգացումը:

Ընկերության կազմակերպական-իրավական ձևը և կադրերի հավաքագրումը պետք է համապատասխանի ԱԷՄԳ-ի ընթացակարգերին, ֆինանսավորումը պետք է իրականացվի ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, իսկ ընկերության ընդհանուր կառավարումը պետք է իրականացվի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

Նախագծի հիմնավորման համաձայն՝ այս ընկերությունը պետք է համեմատական ուսումնասիրություն անցկացնի բոլոր նոր առաջարկվող ատոմակայանների տեխնոլոգիաների և տեխնիկատնտեսական հիմնավորումների միջև։ Ընկերությունը պետք է ներկայացնի տեխնոլոգիայի ընտրության վերաբերյալ իր մասնագիտական առաջարկը, որը պետք է լինի բազմակողմանի հիմնավորված փաստաթուղթ։ ՀՀ կառավարության կողմից հավանության արժանանալուց հետո կազմակերպությունը պետք է բանակցի և նախապատրաստի նոր միջուկային էներգաբլոկ/ների կառուցման, ֆինանսավորման, տիրապետման և շահագործման հետ կապված փաստաթղթերը:

«Տեխնոլոգիայի ընտրության և կայանի կառուցման նախապատրաստական փուլում կազմակերպությանը մոտավոր գնահատմամբ անհրաժեշտ կլինի շուրջ 800 միլիոն դրամ տարեկան բյուջե»,- նշված է կառավարության որոշման հիմնավորումներում։
Կառավարությունն ակնկալում է, որ նոր ընկերությունը ստեղծումից հետո 1,5-2 տարի անց կկարողանա եզրակացություն ներկայացնել։

Հավելենք, որ Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը, ինչպես հայտնի է, երկարաձգվել է մինչև 2036 թվականը։