Ռուս ընդդիմադիր գործիչ Իլյա Պոնոմարյովը հայտնել է իր դեմ մահափորձի մասին

Լուրեր

23.06.2026 | 13:30
Կենտրոնում եք կանգառասրահներ դնում, մյուս վարչական շրջանների բնակիչներն ինչո՞վ են մեղավոր. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 13:23
Փամբակի զորամասում վարժանքների ժամանակ վնասվածք ստացած զինծառայողը վիրահատվել է․ ՊՆ
23.06.2026 | 13:21
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանն ընտրվել է փոխնախագահող երկիր
23.06.2026 | 13:10
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
23.06.2026 | 13:01
ՌԴ Սվերդլովսկի մարզում փոթորկի հետևանքով գրեթե 100 տուն է վնասվել․ 16 մարդ վիրավորվել է
23.06.2026 | 12:51
Վառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին. մեկ անձ հոսպիտալացվել է
23.06.2026 | 12:43
Փաշինյանի որոշմամբ կարկտահարության դեպքերն ուսումնասիրող աշխատանքային խումբ է ստեղծվել
23.06.2026 | 12:34
Շրջափակել էին ամբողջ շենքը, առգրավեցին կանխիկ գումարն ու զարդերը. Իշխան Սաղաթելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:26
Ռուսական զորքերը հարվածել են Խարկովին ու Զապորոժիեին․ տուժածներ կան
23.06.2026 | 12:20
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
23.06.2026 | 12:15
Դահլիճի ծեծռտուքը տեղափոխվեց միջանցք․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.06.2026 | 12:10
Վարժանքի ժամանակ զինծառայող է վիրավորվել // Հայկական ծիրանի խմբաքանակ է ժամանել ԵՄ․ ԼՈՒՐԵՐ
23.06.2026 | 12:04
Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման կանխումը «գերազանցում է» տնտեսական ճգնաժամի ռիսկը
23.06.2026 | 11:57
Սուրեն Գրիգորյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
23.06.2026 | 11:56
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ որևէ հստակություն դեռևս չկա․ Ուշակով
Բոլորը

Ուկրաինայում բնակվող ռուս ընդդիմադիր գործիչ Իլյա Պոնոմարյովը հայտնել է, որ փրկվել է մահափորձից, փոխանցում է Current Time-ը։

«Այսօր, կարծես, իմ երկրորդ ծննդյան օրն է։ Հինգերորդ հարձակման փորձն ամենաանսովորն էր և ամենահաջողվածը, որից դժվար էր պաշտպանվել»,- գրել է Պոնոմարյովը՝ հավելելով, որ մանրամասներն ավելի ուշ կհայտնի:

OBOZ.UA լրատվականը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ նա բազմաթիվ բեկորային վնասվածքներ է ստացել Կիևի մերձակայքում գտնվող իր տանը՝ ռուսական հարձակողական անօդաչու կամիկաձեի հարվածի հետևանքով։ Ըստ աղբյուրի՝ հուլիսի 31-ին երեք անօդաչու թռչող սարքեր հասել են Իլյա Պոնոմարյովի տան տարածք։

OBOZ.UA-ի զրուցակիցներն այն ժամանակ եկել էին եզրակացության, որ Պոնոմարյովի տունը չի եղել թիրախը, սակայն այսօրվա գիշերային հարձակումը ցույց է տվել, որ «թիրախը եղել է ռուս ընդդիմադիրը»։ Նշվում է, որ այժմ նա գտնվում է ապահով վայրում։

Իլյա Պոնոմարյովը ՌԴ Պետդումայի պատգամավոր էր «Արդար Ռուսաստան» խմբակցությունից։ 2014 թվականին նա դարձել է միակ ռուս պատգամավորը, որը դեմ է քվեարկել Ղրիմի բռնակցմանը և շուտով լքել է Ռուսաստանի Դաշնությունը։ 2019 թվականին Պոնոմարյովը հայտնել է Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու մասին։

Ռուսական զորքերի կողմից Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժումն սկսելուց հետո Պոնոմարյովը հայտարարել է «ռուսական զինված ընդդիմության» կենտրոնի ստեղծման մասին։