ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև գերիների փոխանակման ժամանակ օգտագործված ինքնաթիռը վայրէջք է կատարել Կալինինգրադում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Օգոստոսի 1-ի առավոտյան Մոսկվայից Կալինինգրադ է մեկնել «Ռոսիա» թռիչքային ջոկատի Ան-148 ինքնաթիռը, որը նախկինում օգտագործվում էր Արևմուտքի հետ գերիների փոխանակման համար, գրում է The Moscow Times-ը։

ՏԱՍՍ-ը, վկայակոչելով FlightRadar-ի տվյալները, գրում է, որ RA-61727 համարով ինքնաթիռը, որը 2022 թվականին օգտագործվել է Վիկտոր Բուտի և ամերիկացի բասկետբոլիստ Բրիթնի Գրեյների փոխանակման համար, վայրէջք է կատարել Կալինինգրադի օդանավակայանում տեղական ժամանակով ժամը 07:35-ին, իսկ երկու ժամ անց վերադարձել Մոսկվա:

Ընդհանուր առմամբ, 20-ից 30 ռուս քաղբանտարկյալներ և լրագրողներ կարող են ներառվել գերիների փոխանակման գործընթացում, նախօրեին The Moscow Times-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։ Փոխարենը Ռուսաստանը նախատեսում է հետ ստանալ իր գործակալներին և հետախույզներին, որոնք բանտարկված են Արևմուտքում:

Փոխանակումը, հավանաբար, տեղի է ունեցել Լեհաստանի սահմանին, գրում է First Department-ը։ Դրա հավանական թեկնածուներն են Ալեքսեյ Նավալնիի Հակակոռուպցիոն հիմնադրամի (FBK) հետ կապված մարդիկ, ԱՄՆ քաղաքացիներ և մի խումբ ռուսներ, որոնք դատապարտվել են ռազմական կեղծիքների համար:

Նրանց թվում են ընդդիմադիրներ Վլադիմիր Կարա-Մուրզան և Իլյա Յաշինը, ինչպես նաև Wall Street Journal-ի լրագրող Էվան Գերշկովիչը, որը դատապարտվել է լրտեսության համար, The Moscow Times-ին հայտնել է աղբյուրը։

16 տարվա ազատազրկման դատապարտված Գերշկովիչը, ամենայն հավանականությամբ, հինգշաբթի կվերադառնա Միացյալ Նահանգներ՝ բանտարկյալների փոխանակման շրջանակներում, հաղորդում է Fox News-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Փոխարենը Ռուսաստանը կարող է ստանալ Ալեքսանդր Վիննիկին, Վլադիսլավ Կլյուշինին, Վադիմ Կոնոշչենկոյին և Մաքսիմ Մարչենկոյին։ Նախօրեին նրանց մասին տեղեկատվությունը անհետացել էր ԱՄՆ բանտերի դաշնային բյուրոյի հանրային էլեկտրոնային տվյալների բազայից, ինչը հնարավորություն է տալիս որոշել բանտարկյալների պահման վայրը, նշում է ՏԱՍՍ-ը։