Իրանի հոգևոր առաջնորդը հրամայել է ուղիղ հարված հասցնել Իսրայելին. The New York Times

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրաման է արձակել ուղիղ հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանության։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով հրամանին ծանոթ երեք իրանցի պաշտոնյաների։

Խամենեին հրաման է տվել չորեքշաբթի առավոտյան Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի արտակարգ նիստի ժամանակ, անմիջապես այն բանից հետո, երբ Իրանը հայտարարեց, որ Հանիեն սպանվել է: Այս մասին ասել են իրանցի երեք պաշտոնյաներ, այդ թվում՝ Հեղափոխության պահապանների կորպուսի երկու անդամներ, որոնք խնդրել են չհրապարակել իրենց անունները։

Իրանն ու ՀԱՄԱՍ-ը Հանիեի սպանության համար մեղադրում են Իսրայելին, որը ո՛չ ընդունում, ո՛չ էլ հերքում է դա։

Առայժմ պարզ չէ, թե որքան վճռականորեն կպատասխանի Իրանը, և արդյո՞ք կրկին կչափավորի իր հարձակումը՝ էսկալացիայից խուսափելու համար: Իրանցի պաշտոնյաներն ասել են, որ իրանական զինվորական հրամանատարները դիտարկում են անօդաչու թռչող սարքերով և հրթիռներով մեկ այլ հարձակում Թել Ավիվի և Հայֆայի տարածքում գտնվող ռազմական օբյեկտների վրա, սակայն կփորձեն խուսափել քաղաքացիական օբյեկտների թիրախավորումից։ Նրանք նշել են, որ առավելագույն արդյունքի հասնելու համար դիտարկվող տարբերակներից մեկը համակարգված հարձակումն է Իրանից և այլ ճակատներից, որտեղ Թեհրանն ունի դաշնակից ուժեր, ներառյալ՝ Եմենը, Սիրիան և Իրաքը: