Ուկրաինան կարող է պաշտպանել իր երկինքը՝ գործընկերների կողմից բավարար օգնության դեպքում. Զելենսկի

Լուրեր

27.11.2026 | 10:41
10 անձի, այդ թվում՝ Իջևան համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է․ ՀԿԿ
27.11.2026 | 10:32
«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են
27.11.2026 | 10:23
Գուկեշը և Սինդարովը դարձյալ չեն պարզել հաղթողին
27.11.2026 | 10:15
Էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երևանում և մարզերում
27.11.2026 | 10:07
Դենիս Ջորկաեֆ․ «Նման գործողություններն ինձ չեն կանգնեցնի»
27.11.2026 | 09:52
Ինչ իրավիճակ է Լարսում
27.11.2026 | 09:41
Երևանում թռչնամսի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
27.11.2026 | 09:30
ՀՀ-ում փակ ավտոճանապարհներ կան
26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
Բոլորը

Ուկրաինացիները կարող են ամբողջությամբ պաշտպանել իրենց երկինքը ռուսական հարվածներից, երբ դա անելու համար բավարար օգնություն ստանան։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Անցած գիշեր 89 «Շահեդ» ենք խոցել։ Բոլորը, որոնք օգտագործվել են ռուս ահաբեկիչների կողմից այս հարձակման ժամանակ։ Եվ սա կարևոր արդյունք է։ Ուկրաինացիները կարող են ամբողջությամբ պաշտպանել իրենց երկինքը ռուսական հարվածներից, երբ դա անելու համար բավարար միջոցներ ունենան»,- գրել է Ուկրաինայի նախագահը Telegram-ի իր ալիքում։

Ըստ նրա՝ Ուկրաինայի ԶՈՒ-ն կարող է նույն արդյունավետության հասնել ռուսական հրթիռներից և մարտական ինքնաթիռներից պաշտպանվելու հարցում, բայց՝ ոչ սեփական ուժերով։

«Մեզ անհրաժեշտ են բավականին համարձակ որոշումներ մեր գործընկերների կողմից՝ բավականաչափ հակաօդային պաշտպանության համակարգեր, բավականաչափ հեռահարության: Իսկ ուկրաինացիներն ամեն ինչ կանեն ճիշտ ու զգույշ»,- հավելել է Զելենսկին։