Ռուսները հեռացան ՀՀ-ի պահանջով. «Զվարթնոց»-ից հետո տվյալների բազային հասանելիությունը կպահպանվի՞. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.10.2026 | 20:25
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Հայաստան
15.10.2026 | 20:18
Սեդրակ Առուստամյանի կալանքը երկարաձգվեց ևս 3 ամսով
15.10.2026 | 20:12
Հայաստան է ժամանել Ալժիրի բարձրաստիճան պատվիրակը․ նրան դիմավորել է Սարգիս Խանդանյանը
15.10.2026 | 20:00
Ե՛վ Թրամփը, և՛ Զելենսկին «բլեֆ» են անում․ ինչու ԱՄՆ նախագահը չի կարող լքել Ուկրաինային․ Իվան Պրեոբրաժենսկի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 19:52
Մհեր Գրիգորյանը «Զվարթնոցում» դիմավորել է Վրաստանի վարչապետին
15.10.2026 | 19:43
Ալիևն ու Տոկաևը բացել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխային կապուղին
15.10.2026 | 19:30
Ինչպես է Փաշինյանը պատկերացնում Արծվաշենի «տեղափոխությունը». նոր առաջարկ անկլավների վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈւԹ
15.10.2026 | 19:16
Վահագն Խաչատուրյանն ընդունել Է Ալժիրի Ազգային խորհրդի նախագահ Ազուզ Նասրիին
15.10.2026 | 19:00
Ադրբեջանի և Թուրքիայի միջև առճակատման մեծ ներուժ կա․ հիջաբի արգելումը բացահայտեց խորքային տարաձայնություններ․ Նելլի Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:45
Գևորգ Փարսյանը երրորդ անգամ կպայքարի Կապանի համայնքապետի պաշտոնի համար
15.10.2026 | 18:32
Պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարները ժամանում են ՄՀՀ. ՈՒՂԻՂ
15.10.2026 | 18:30
6-ամյա երեխան լացում է, ուսուցչուհին՝ ապտակում. ինչու չի վերահսկվում կրկնուսույցների աշխատանքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.10.2026 | 18:23
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետի և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղարի հանդիպումը
15.10.2026 | 18:23
Թուրքիայի կառավարությունը վերահսկողության տակ է վերցնել ընդդիմադիր խոշորագույն հեռուստալիքը․հեռարձակումը դադարեցված է
15.10.2026 | 18:16
Բաքվում Լավրովն ու Ֆիդանն Ուկրաինայի ճգնաժամի արդարացի կարգավորումն են քննարկել
Բոլորը

Ռուս սահմանապահները վաղվանից հեռացվում են «Զվարթնոց» օդանավակայանից։ Նրանք այլևս օդանավակայանի անցակետում ծառայություն չեն իրականացնի։ Հայաստանի իշխանությունը նրանց դուրս գալու վերջնաժամկետ էր սահմանել օգոստոսի 1-ը։ Այս մասին մարտի 12-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Factor TV-ի հարցին ի պատասխան՝ հայտարարել էր Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի այս հայտարարությունից հետո ԱԱԾ-ն հայտնեց սահմանապահ զորքերը համալրելու անհրաժեշտության մասին։ Հուլիսի 30-ին հատուկ ծառայությունից հայտնել են՝ ՌԴ սահմանապահների դուրս գալուն զուգահեռ՝ ԱԱԾ-ի կողմից ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ լրացուցիչ ուժեր ներգրավելու ուղղությամբ։

«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոն» ՀԿ նախագահ Արեգ Քոչինյանը ռուս սահմանապահների դուրսբերումը կարևոր է համարում թե՛ Հայաստանի ինքնիշխանության ամրապնդման, թե՛ այլ գործընկերների հետ աշխատանքն արդյունավետ դարձնելու առումով։

Դեմոկրատական այլընտրանք կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանը ռուս սահմանապահների հեռացումը «Զվարթնոց»-ից ինքնիշխանության հաղթանակ չի համարում։ Ըստ նրա՝ Փաշինյանը պարզապես ռազմավարական կուրսը փոխելու քաղաքականություն է որդեգրել։

Ռուսները հեռացվում են ոչ միայն «Զվարթնոց»-ից, այլև 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Տավուշի, Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի, Արարատի մարզերում տեղակայված ռուսական սահմանապահ և զինվորական կետերից։ Այս ֆոնին երեկ ուշագրավ հայտարարություն է արել ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը։ Նրա տեղեկություններով՝ Հայաստանից մի քանի հազար ռուս զինվորական է հեռանում։

Պաշտոնական Երևանը թվային տվյալներ չի հաղորդում։ Արեգ Քոչինյանն ասում է՝ տեղեկություններ չունի դուրս բերվող անձնակազմի քանակի մասին, բայց կարծում է՝ նրանց կտեղափոխեն ռուս-ուկրաինական ճակատ։

Արեգ Քոչինյանի խոսքով՝ այս գործընթացի հաջորդ քայլը պետք է լինի հայ-իրանական անցակետից ռուսական կողմի դուրս հանումը, ինչը Սուրեն Սուրենյանցն իրատեսական չի համարում։

Ռուսական սահմանապահ ծառայությունն ամբողջովին տիրապետում է ՀՀ մուտքի ու ելքի վերաբերյալ տեղեկություններին՝ ովքեր եկան և հեռացան Հայաստանից, այդ թվում՝ օտարերկրյա պետությունների պաշտոնական այցերը։ Արեգ Քոչինյանը վստահ է, որ օդանավակայանի մասով Մոսկվան այլևս հասանելիություն չի ունենա տվյալների բազային։

ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, սակայն, հակառակն է պնդում։ Ըստ նրա՝ ռուսները շարունակում են հասանելիություն ունենալ բոլոր տվյալներին։ Իոաննիսյանի խոսքով՝ Մոսկվան այդ տվյալներն ապօրինի է տնօրինում։

Առայժմ հայտնի չէ՝ Հայաստանի իշխանությունները քաղաքական կամք և բավարար ռեսուրսներ կունենա՞ն ռուս սահմանապահներին նաև հայ-իրանական սահմանից հանելու համար։ Եթե չկան կամ չեն նախատեսվում նման գործընթացներ, իսկ ռուսական կողմը, միաժամանակ, շարունակում է հասանելիություն ունենալ բոլոր տվյալներին, ապա հարց է առաջանում՝ ո՞րն է գործընթացի նպատակը։ Factor TV-ն փորձեց այս հարցերի շուրջ մեկնաբանություններ ստանալ Անվտանգության խորհրդից ու ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովից, սակայն իշխանականները համառորեն հեռախոսազանգերին չէին պատասխանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան