ԱՄՆ-ի ճնշմամբ է Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը կայացել․ ՀՀ-Թուրքիա կարգավորումը ամերիկյան շահերից է՝ ՌԴ-ի կարիքը չի լինի․ Արսեն Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Այսօր Մարգարայի անցակետում հանդիպեցին հայ և թուրք բանագնացներ Ռուբեն Ռուբինյանը և Սերդար Քըլըչը։ Ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։ Նրանք ընդգծել են կարգավորման գործընթացն առանց որևէ նախապայմանի շարունակելու պայմանավորվածությունը՝ երկու երկրների միջև լիարժեք կարգավորման վերջնական նպատակին հասնելու համար, վերահաստատել են նախորդ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները։ Ոչ մի կոնկրետ լուծում, ինչո՞ւ չի բացվում սահմանը։

«Ալիք Մեդիա» լրատվական-վերլուծական կայքի հիմնադիր Արսեն Խառատյանը Factor TV-ի հետ զրույցում դրական է որակում այս հանդիպման փաստը՝ հաշվի առնելով, որ շուրջ 10 ամիս հանդիպում չէր եղել․

«Բոլորին է պարզ և ակնհայտ, որ գնդակը Թուրքիայի դաշտում է։ Թուրքական կողմը դեռ անցյալ հոկտեմբերին կարող էր այս ամենը իրականացրած լինել։ Հիմա կարծես թե հաստատվում է նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունը՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների տեղաշարժի վերաբերյալ, և նաև՝ կոնկրետացվում է, թե դա որ հատվածում է տեղի ունենալու։ Սա առաջընթաց է, բայց գաղտնիք չէ, որ թուրքական կողմը իր հարաբերությունների կարգավորման գործընթացը շարունակում է կապել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ինչ-որ իմաստով կարելի է ասել՝ թուրքական կողմը Ադրբեջանի գերին էր՝ այս ուղղությամբ առաջընթաց ապահովելու տեսանկյունից»,- նշեց պարոն Խառատյանը։

Նա համոզված է, որ ԱՄՆ-ի ճնշմամբ է Ռուբինյան-Քըլըչ հանդիպումը կայացել, և որ ՀՀ-Թուրքիա կարգավորումը ամերիկյան շահերից է, քանի որ ռեգիոնում կոնֆլիկտների վերացման հետևանքով ՌԴ-ի ներկայության կարիքը չի լինի։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան