Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրիկ» անցակետը կիսաքանդ վիճակում է

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի այսօրվա հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը։ Factor.am-ը փորձել է պարզել՝ ինչ դերակատարում է ունեցել այն նախքան սահմանի փակումը և ինչ վիճակում է այն այս պահին։

Գյումրի-Կարս երկաթգծի «Ախուրիկ» անցակետը գտնվում է Շիրակի մարզի համանուն գյուղից մոտ 1,5 կմ և Ղարիբջանյան գյուղից մոտ 1 կմ հեռավորության վրա։ Հենց այստեղ է խորհրդային տարիներին և մինչև Թուրքիայի կողմից սահմանի փակումը գործել Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանային անցակետը։ Որպես հաղորդակցության հիմնական գիծ է ծառայել Գյումրի-Կարս երկաթուղին, որով անցնում էին ինչպես ուղևորատար, այնպես էլ բեռնատար գնացքները։

Հայաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող այդ անցակետը գործել է մինչև 1993 թվականը, երբ Թուրքիան փակեց սահմանը և երկու երկրների հաղորդակցությունն այս անցակետով դադարեցվեց։ Անմիջականորեն Թուրքիայի հետ սահմանին են հիմնական երկու շենքերը` նախկին մաքսակետն ու «Ախուրիկ» կայարանը։

Երբ դեռ հայ-թուրքական սահմանը բաց էր «Ախուրյան-1» կայարանում բեռները նախնական ստուգումից հետո ուղարկվում էին «Ախուրյան-2» կայարան։

Ախուրյանի տարածաշրջանի բնակիչները Factor.am-ին փոխանցեցին, որ հայ-թուրքական սահմանին գտնվող մաքսակետն ու երկաթգծի անցակետը ներկայումս կիսաքանդ վիճակում են:

Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Զավեն Մանուկյանը Factor.am-ի հետ զրույցում հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին՝ 2009 թվականին, երբ նախաձեռնվեց Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթաց «ֆուտբոլային դիվանագիտության» միջոցով, նախատեսում էին վերանորոգել երկաթգիծը, բայց գործընթացն այդպես էլ չսկսեցին։

Նշենք, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հայեցակարգով վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ստեղծել 7 սահմանային անցակետ ավտոճանապարհների համար. 5-ը Ադրբեջանի հետ, 2-ը՝ Թուրքիայի։ «Ախուրիկ»-ը մեկն է այդ սահմանային անցակետերից, որը Հայաստանն առաջարկում է գործարկել հայ- թուրքական սահմանի բացման դեպքում։

Հիշեցնենք, որ այսօր երկու տարվա դադարից հետո հայ-թուրքական կարգավորման հարցով հատուկ բանագնացներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը հանդիպել են Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարա անցակետում։ Սա հատուկ բանագնացների հինգերորդ հանդիպումն էր։

Հատուկ բանագնացների հանդիպումից հետո, ըստ ԱԳՆ հաղորդագրության, Ռուբինյսնն ու Քըլըչը պայմանավորվել են տարածաշրջանային զարգացումներին համապատասխան գնահատել տեխնիկական կարիքները, որոնք հնարավորություն կընձեռեն գործարկել Ախուրիկ/Աքյաքա երկաթուղու սահմանային անցակետը, ինչպես նաև փոխադարձաբար դյուրացնել վիզայի ընթացակարգերը դիվանագիտական/պաշտոնական անձնագրեր ունեցողների համար։

 

Մանյա Պողոսյան