Արմեն Քոլոյանը խոսել է Հանրային ռադիոյի տնօրեն ընտրվելու մասին, շրջանցել մեղադրանքները

Լուրեր

15.07.2026 | 00:59
ԱԱ-2026․ Իսպանիան հաղթեց Ֆրանսիային և դուրս եկավ եզրափակիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 23:29
Հանրապետության որոշ հասցեներում էլեկտրամատակարարումը կդադարեցվի
14.07.2026 | 23:13
Իրաքը մինչև սեպտեմբերի վերջ կզինաթափի ոչ պետական զինված խմբավորումներին
14.07.2026 | 22:59
Թրամփը հրաժարվել է Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար նախատեսված 20% վճարի գաղափարից
14.07.2026 | 22:59
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» շարժվում է առաջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.07.2026 | 22:47
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան կոշտ ազդանշան կուղարկի Կիևին «Կապույտ հոսքի» վրա հարձակումների վերաբերյալ
14.07.2026 | 22:35
Երևանը կհյուրընկալի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը
14.07.2026 | 22:23
Պետությունը չի սահմանափակվի միայն ծնելիության խթանմամբ․ Թորոսյանը՝ ժողովրդագրական ռազմավարության մասին
14.07.2026 | 22:11
Հայաստանն ու Էստոնիան քննարկել են մասնագիտական կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
14.07.2026 | 22:00
ՀԾԿՀ-ում քննարկվել են էլեկտրաէներգետիկական շուկայի և սակագների ձևավորման հարցերը
14.07.2026 | 21:55
ԱԱ-2026. Ֆրանսիա – Իսպանիա. Մեկնարկային կազմերը
14.07.2026 | 21:50
ՊՆ փոխնախարարը հանդիպել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության նոր ղեկավարին
14.07.2026 | 21:45
Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ գրել է, որ նրան պետք է այրել ու դարձել մեղադրյալ
14.07.2026 | 21:37
Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել
14.07.2026 | 21:24
Հայաստանում կստեղծվի Երիտասարդության ազգային ինդեքս՝ երիտասարդների խնդիրները տվյալներով գնահատելու համար
Բոլորը

Այսօր Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի մրցույթում հաղթած լրագրող Արմեն Քոլոյանն անդրադարձել է իր նշանակմանը։

Ավելի վաղ Factor.am-ը հայտնել էր, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը ռադիոյի գործադիր տնօրեն է ընտրել Արմեն Քոլոյանին։ Նա «Ազատություն» ռադիոկայանի լրագրող է։ Բնակվում և աշխատում է Պրահայում։

Օրվա ընթացքում Factor.am-ի հարցերին պատասխանելուց հրաժարված Քոլոյանը գրավոր անդրադարձով երախտագիտություն է հայտնել Հանրային հեռարձակողի խորհրդի կազմին իրեն վստահելու համար։

«Շնորհակալություն եմ հայտնում մրցույթի մասնակիցներին, հավատալով, որ նրանցից յուրաքանչյուրը ջանացել է ներկայացնել լավագույն
հայեցակարգը: Համոզված եմ, որ նախագծերում կան օգտակար գաղափարներ, որոնք՝ հեղինակների համաձայնության պարագայում, կարող են քննարկվել և ընդգրկվել Հանրայինի աշխատանքային օրակարգում: Մրցույթի մասնակիցներին համարում եմ իմ գործընկերները, որոնք նախևառաջ մտահոգված են Հանրային ռադիոյի ճակատագրով, և հարգանքով եմ վերաբերվում մրցույթի արդյունքների
վերաբերյալ նրանց արտահայտած կամ արտահայտելիք կարծիքներին: Լրացուցիչ պարզաբանումներ և մեկնաբանություններ հնարավոր կլինեն միայն տեղում իրավիճակը մանրամասն վերլուծելուց հետո: Խնդրում եմ ըմբռնումով ընկալել և
ներողամիտ լինել, եթե չեմ արձագանքում հարցազրույցի դիմումներին»,-լրատվամիջոցների համար նախատեսված հաղորդագրությունում նշել է Քոլոյանը։

Նկատենք, որ նա չի անդրադարձել իրեն ուղղված մեղադրանքներին։ Մասնավորապես, նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը հայտարարել է, որ Քոլոյանը Հանրային հեռարձակողի խորհրդի նախագահ Արա Շիրինյանի հետ այցելել է կառավարություն, հանդիպել իշխանության ներկայացուցչի հետ, որտեղ էլ որոշվել է մրցույթի ելքը։ Արմեն Քոլոյանն այս մեղադրանքը շրջանցել է, թե՛ իր հայտարարության տեքստում, թե՛ ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում։

Նշենք, որ նախկին տնօրեն Գարեգին Խումարյանը դատարանում վիճարկելու է մրցույթի անցկացման կարգն ու արդյունքերը։

Թեմային Factor.am-ն անդրադարձել ծավալուն ռեպորտաժով։

Նարեկ Կիրակոսյան