Չեխիայում InYouS միջազգային ծրագրի մասնակիցները հրավիրեցին հանրույթի ուշադրությունը երիտասարդական աշխատանքի վրա

Լուրեր

16.03.2026 | 17:21
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները. ավարտվել է MITT 2026 ցուցահանդեսը
16.03.2026 | 17:09
Փաշինյանին միացած արքեպիսկոպոսը հրաժարվել է թեմի առաջնորդ լինելուց
16.03.2026 | 17:03
Անտառապետը, ապօրինի ծառահատումները չարձանագրելու դիմաց, 105.000 դրամ  կաշառք է պահանջել․ ՀԿԿ
16.03.2026 | 16:54
Ամուսինները հարկադրել են քաղաքացուն անդամակցել «Մեր ձևով» կուսակցությանը, ապա հունիսի 7-ին քվեարկել նրանց թեկնածուի օգտին, հակառակ դեպքում սպառնացել են բնակարանը պայթեցնել․ ՔԿ
16.03.2026 | 16:46
Դատավոր Արուսյակ Ալեքսանյանը, նրա օգնական Թամար Պետրոսյանը և փաստաբան Էրիկ Ալեքսանյանը մեղավոր ճանաչվեցին
16.03.2026 | 16:37
Թեհրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմին չմասնակցող երկրների նավերը կարող են անցնել Հորմուզի նեղուցով
16.03.2026 | 16:29
Ադրբեջանի ցամաքային սահմանները փակ կմնան մինչև ապրիլի 1-ը
16.03.2026 | 16:26
Արտակ Ադամյանն այլևս չի գլխավորի կանանց Հայաստանի հավաքականը
16.03.2026 | 16:20
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նախագահի հետ քավոր-սանիկական կապեր ունենալու մասին
16.03.2026 | 16:11
Իսրայելը հայտնում է Թեհրանին, Շիրազին և Թավրիզին լայնածավալ հարվածների մասին
16.03.2026 | 16:09
Փաստաբան Ռուբեն Հակոբյանի գործով երրորդ մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
16.03.2026 | 16:03
Աբու-Դաբի-Երևան, Շարժա-Երևան չվերթերը հետաձգվել են
16.03.2026 | 15:55
ԱՊԼ-ի ակումբի համասեփականատերն արժանացել է «Օսկարի»
16.03.2026 | 15:46
Գերմանիան չի տեսնում ՆԱՏՕ-ի դերակատարումը Հորմուզի նեղուցում տարանցման վերականգնման հարցում
16.03.2026 | 15:38
Պրեմիեր լիգայում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստին ծափողջյուններով են դիմարել դպրոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չեխիայում, Վլտավա գետի ափին գտնվող Տրհովկի ավանում InYouS երիտասարդական միջազգային ծրագրի մասնակիցներն իրականացրեցին ֆլեշմոբ, որով ընդգծեցին երիտասարդական աշխատողի և երիտասարդական աշխատանքի անհրաժեշտությունն ու կարևորությունը։

Երիտասարդական ակումբների դաշնությունը(FYCA.net) Եվրամիության Erasmus+ շրջանակում օգոստոսի 25-ից սեպտեմբերի 2-ը Չեխիայում տասներեք եվրոպական երկրների գործընկերների հետ իրականացնում է երիտասարդական փոխանակության ծրագիր, որին մասնակցում են երիտասարդական հասարակական կազմակերպությունների13-ից30 տարեկան ներկայացուցիչներ։

 «Միջազգային երիտասարդական հետազոտություններ» (International Youth Studies #InYouS) կարողությունների զարգացման ծրագիրըերկարաժամկետ է և բաղկացած է 5 փուլից։ Առաջին փուլը՝ գիտաժողովի ձևաչափով, տեղի է ունեցել Հայաստանում, որտեղ մասնակցել են եվրոպական երկրների մի շարք ԲՈՒՀ-երի և երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Գիտաժողովին ներկայացվել են երիտասարդական քաղաքականության, երիտասարդական աշխատանքի ուսումնասիրություններ և հետազոտություններ, մասնակից յուրաքանչյուր երկրի փորձը։ Երկրորդը ուսուցողական ծրագրի ձևաչափով իրականացվել  է Վրաստանում, որտեղ վերապատրաստվել են երիտասարդական աշխատողներ և մշակվել ոչ ֆորմալ կրթության նոր գործիքներ, հեռավար ուսուցում իրականացնելու մոդուլներ, որոնցում համապարփակ տեղեկատվություն կա երիտասարդական աշխատանք իրականացնելու համար։

«InYous-ի երրորդ փուլն այսօր ավարտվում է Չեխիայում, որտեղ կիրարկվում են նախորդ հանդիպման ընթացքում մշակված մեթոդներն ու վարժանքները», տեղեկացնում է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահության անդամ, երիտասարդական փոխանակության ծրագրի համակարգող Արման Գրիգորյանը։

«Մասնակից բոլոր երկրներն իրենց հետաքրքիր փորձն են փոխանցում, երիտասարդական աշխատանքի կարևորության նկատմամբ հասարակության ուշադրությունն են հրավիրում։ Կարծում եմ, եվրոպական բոլոր երկրներում երիտասարդական աշխատողն ու աշխատանքը պետք է հավուր պատշաճի գնահատվի։ Երիտասարդ սերունդն է նոր արժեքների կրողն ու տարածողը, ուստի նրանց կազմակերպվածությունըկարևոր է։ Ոչ ֆորմալ կրթության համապատասխան մեթոդների կիրառումը ստիպում է յուրաքանչյուր մասնակցի կարճ ժամանակահատվածում առավել շատ գիտելիք և հմտություն ստանալ»,- ասում է Երիտասարդական ակումբների դաշնության նախագահ Ատոմ Մխիթարյանը։

Չեխիայում երիտասարդական փոխանակության ծրագրի շրջանակում մասնակիցները նաև հնարավորություն ունեցան ներկայացնել իրենց երկիրը, մշակույթը, կազմակերպությունն ու նախաձեռնությունները։ Ծրագրի վերջնարդյունքը կազմակերպող ֆլեշմոբն ու տեսանյութերի պատրաստումն է, որոնցով մասնակիցները պետք է ցույց տան երիտասարդական աշխատանքը հանրայնացնելու մեթոդներն ու ձևաչափերը, քարոզարշավներ իրականացնելու հմտությունները, ուղերձներն արդյունավետ թիրախային լսարանին հասցնելը։ InYouS ծրագրի համակարգող Դիանա Եղիազարյանն էլ տեղեկացրեց, որ հաջորդ փուլը, որը ևս երիտասարդական փոխանակության ծրագիր է, տեղի կունենա Ուկրաինայում՝ հոկտեմբերի վերջին։

Կարողությունների զարգացման նմանատիպ ծրագրերը հնարավորություն են տալիս երիտասարդներին շփվել տարբեր երկրների իրենց հասակակիցների հետ, ստանալ գիտելիքներ և հմտություններ, ինքնադրսևորվել, դառնալ նախաձեռնող և իրականացնել հետաքրքիր գաղափարներ։

 Հայաստանի ամենամեծ երիտասարդական կազմակերպությունն իրականացնում է բազմաթիվ տեղական և միջազգային ծրագրեր, որոնք լայն հնարավորություն են ընձեռում հայ երիտասարդների համար՝ փոխելով նրանց աշխարհայացքն ու մտածողությունը՝ դառնալ ճկուն և շարժունակ բոլոր իրավիճակներում, գտնել իրենց տեղն ու կարևորել իրենց դերը։

 

Աստղիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Չեխիա