Ցեղասպան Նեթանյահուի ավարտը կլինի այնպիսին, ինչպիսին Հիտլերինն էր․ Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերաբերյալ Իսրայելի արտաքին գործերի նախարարի հայտարարությանը։

«Ինչպես ավարտեց ցեղասպան Հիտլերը, այդպես էլ կավարտի ցեղասպան Նեթանյահուն (Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահու)։ Ինչպես պատասխանատվության ենթարկվեցին ցեղասպան նացիստները, այնպես էլ պատասխանատվության կենթարկվեն նրանք, որոնք փորձում են ոչնչացնել պաղեստինցիներին։ Մարդկությունը կկանգնի պաղեստինցիների կողքին։ Դուք չեք ոչնչացնի պաղեստինցիներին»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի X-ի միկրոբլոգի գրառման մեջ։

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանն էլ հայտարարել է, թե «միջազգային սիոնիստական ​​շրջանակները փորձում են ճնշել մարդկության խղճի ձայնը, որը դարձել է Էրդողանը»։

«Մեր նախագահը դարձել է մարդկության խղճի ձայնը։ Միջազգային սիոնիստական ​​շրջանակները, առաջին հերթին Իսրայելը, որոնք փորձում են խլացնել այդ ձայնը, մեծ խուճապի մեջ են»,- նշել է թուրք նախարարը X-ում։

Նա գրել է, թե «պատմության ընթացքում ցեղասպանության բոլոր մեղավորները և նրանց հանցակիցներն արժանացել են նույն ճակատագրին»։

Նշենք, որ Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը, Էրդողանի սպառնալիքներին պատասխանելով, հայտարարել էր, որ Թուրքիայի նախագահը գնում է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի ճանապարհով։

«Էրդողանը գնում է Սադամ Հուսեյնի հետքերով և սպառնում է հարձակվել Իսրայելի վրա։ Պարզապես թող հիշի, թե ինչ կատարվեց այնտեղ և ինչպես ավարտվեց»,- գրել էր Կացը X-ը իր միկրոբլոգում։

Էրդողանն իր հերթին ավելի վաղ խոսել էր Իսրայել հնարավոր ներխուժման մասին։

«Ինչպես մտանք Ղարաբաղ ու Լիբիա, նույն բանը կանենք նրանց հետ։ Պատճառ չկա չանելու։ Միայն պետք է ուժեղ լինենք, որ կարողանանք այդ քայլերն անենք»,- ասել էր Էրդողանը Ռիզեում իր ղեկավարած «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամների հետ հանդիպմանը։

Էմմա Չոբանյան