Փարիզում բացվել է «Հայաստանի օլիմպիական տունը»․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

16.04.2026 | 20:50
Հռոմի պապը քննադատել է «բռնակալներին», որոնք միլիարդներ են ծախսում պատերազմների վրա
16.04.2026 | 20:42
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ «Ուժեղ Հայաստան»-ից 14 անձ է ձերբակալվել, նոր գաղտնալսում է հրապարակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 20:30
Եթե նույնիսկ հաղթի Սամվել Կարապետյանը, նա վերադարձնելո՞ւ է Ղարաբաղը․ Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 20:18
Եվրոպայում վեց շաբաթվա ավիացիոն վառելիքի պաշար է մնացել․ Միջազգային էներգետիկ գործակալություն
16.04.2026 | 20:00
Ադրբեջանին ռազմական էսկալացիայի սցենարը հետաքրքիր չէ, եթե մենք ԼՂ-ի հարցը չենք բարձրացնում․ Սամվել Մելիքսեթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 19:49
Զինված հարձակումներից հետո Թուրքիայի բոլոր դպրոցներում ոստիկաններ են տեղակայվել
16.04.2026 | 19:40
Բաքուն պարզաբանել է, թե Հայաստանից ինչ ներմուծման մասին է խոսքը
16.04.2026 | 19:31
Մբապեն ռեկորդներ է սահմանել «Ռեալում» ու Չեմպիոնների լիգայում, գերազանցել է Մեսիի ցուցանիշը
16.04.2026 | 19:22
Պարզվեց՝ հեղափոխական տղերքն ու աղջիկները առանց պարգևավճարների չեն կարող աշխատել․ Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 19:10
Դավիթ Սանասարյանի արդարացման դեմ բողոքը կքննեն  դատավորներ Սուրեն Խաչատրյանը, Ժենյա Մելիքսեթյանն ու Արմեն Հովհաննիսյանը
16.04.2026 | 19:00
Եթե ՌԴ-ի հաշվարկն է՝ ՀՀ-ի օդերը փակի, որ հայերը զայրանան՝ իշխանափոխություն անեն, դա կարող է հակառակ արդյունքը բերել․ Արսեն Խառատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 18:47
Լիբանանի նախագահը հրաժարվել է խոսել Նեթանյահուի հետ. CNN
16.04.2026 | 18:38
«Արսենալի» ու «Յուվենտուսի» նախկին դարպասապահը մահացել է ավտովթարից
16.04.2026 | 18:30
Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Տարվա ուսուցիչ 2026» համապետական մրցույթ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 18:25
Ռուս գործարարները հետաքրքրված են Ղարաբաղի տարածքներում շինաշխատանքներին մասնակցությամբ․ Օվերչուկ
Բոլորը

Փարիզի 2024 թ. ամառային 33-րդ Օլիմպիական խաղերին ընդառաջ Ֆրանսիայի մայրաքաղաքում այսօր պաշտոնապես բացվել է «Հայաստանի օլիմպիական տունը»․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, պատվո հյուպատոս Դենիս Ջորկաեֆը, Հայաստանի օլիմպիական հավաքականի անդամներ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի, Հայկական բարեգործական ընդհանուր միության և մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչներ:
«Հայաստանի օլիմպիական տան» դեմքը ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն Յուրի Ջորկաեֆն է:

Ողջունելով ներկաներին՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հավաքականի մարզիկներին, որոնց շնորհիվ հնարավորություն ունենք ներկայացնելու մեր երկիրը 33-րդ Օլիմպիական խաղերին:
«Ակնկալիքը մեկն է՝ տեսնել ՀՀ դրոշը բարձրացված, տեսնել ուրախ և հաղթանակած ժպիտներ»,- ասել է Վահագն Խաչատուրյանն ու հաջողություն մաղթել Օլիմպիական խաղերին մասնակցող մարզիկներին:

ՀՀ նախագահը նաև կարևորել է Կառավարության կողմից ֆիզիկական կուլտուրային և սպորտին հատկացվող մեծ ուշադրությունը, այդ թվում՝ մասսայական սպորտի զարգացման ուղղությամբ, որի նպատակով տարվա ընթացքում 5 մարզաձևերից անցկացվում են «ՀՀ վարչապետի գավաթ» խորագիրը կրող սիրողական մրցաշարերը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը շնորհավորել է «Հայաստանի օլիմպիական տան» բացման կապակցությամբ. «Հուսով եմ՝ մինչև օգոստոսի 11-ը մենք բազմաթիվ հնարավորություններ ենք ունենալու այստեղ պատվելու մեր մարզիկներին: Հուսով եմ՝ Օլիմպիական խաղերից հետո կխոստանանք առնվազն չորս նոր մարզադպրոց կառուցել ՀՀ-ում՝ մեր օլիմպիականների պատվին»:

Արայիկ Հարությունյանը նշել է՝ վերջին տարիներին ՀՀ կառավարությունը սպորտին և հայ մարզիկներին առավելագույնս սատարելու հանձնառություն է ստանձնել. տարեցտարի ավելանում են ոլորտին հատկացվող ֆինանսական միջոցները, ՀՀ-ում անցկացվում են մարզական խոշոր առաջնություններ, ենթակառուցվածքների զարգացման նպատակով կառուցվում են նոր մարզադպրոցներ: Արայիկ Հարությունյանն ընդգծել է՝ Հայաստանը 2027 թվականին հյուրընկալելու է Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը՝ պատրաստ լինելով ընդունելու շուրջ 6000 մարզիկների աշխարհի տարբեր ծայրերից: Այս առումով ֆրանսիական փորձի ուսումնասիրությունը ևս կարևոր է:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկայացրել է «Հայաստանի օլիմպիական տուն» նախաձեռնության մանրամասները:

«Ֆրանսիան մեզ համար բարեկամ և հայաշատ երկիր է: «Հայաստանի օլիմպիական տան» նպատակը երկրպագու-մարզիկ կապերն ամրապնդելն է: Այստեղ կհանդիպեն մարդիկ, որոնք կուզենան հայանալ, զգալ հայկականը: Մարզիկներն իրենց ելույթների հաջորդ օրը գալու են «Հայաստանի օլիմպիական տուն», շփվելու են լրագրողների և երկրպագուների, հայ համայնքի ներկայացուցիչների հետ, իսկ տեղում՝ մեծ էկրանին, երկրպագուները հնարավորություն են ունենալու հետևելու մարզիկների ելույթներին»,- ներկայացրել է նախարարի տեղակալը:

Կարեն Գիլոյանը տեղեկացրել է՝ նախաձեռնությունն իրականացվում է «Fastex», «ՅՈՒՆԻԲԱՆԿ» և «ՅՈՒՔՈՄ» ընկերությունների հետ համագործակցությամբ և շնորհակալություն հայտնել աջակցության համար:

«Պետությունը, իհարկե, շատ մեծ ուշադրություն է դարձնում սպորտին, հատկացնում է մեծ գումարներ, բայց սպորտը միայն պետության աջակցությամբ չի կարող զարգանալ. անհրաժեշտ են մարդիկ, որոնք կա՛մ կսիրեն սպորտը կա՛մ՝ երկիրը: Սիրել սպորտն ու երկիրը՝ գրեթե հոմանիշներ են: Երկիրը ճանաչելի դարձնելու ամենակարճ և դյուրին ճանապարհը սպորտի միջոցով հաղթանակներ կերտելն է: Հայաստանի տունը գործելու է Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում, ինչի համար ևս շնորհակալ ենք ՀԲԸՄ մեր գործընկերներին»,- ասել է նախարարի տեղակալը:

«Հայաստանի օլիմպիական տունը» կգործի Հայկական բարեգործական ընդհանուր միության շենքում՝ 118 Rue, Courcelles 75017, Paris հասցեում: Հայկական տունը կբացվի ամեն օր՝ ժամը 15:00-ից 23:00-ը: Այդ ժամերին այցելուները կարող են վայելել օլիմպիական մրցաշարերի համատեղ դիտումները, հանդիպել հայտնի մարզիկների հետ և ձեռք բերել ատրիբուտիկա՝ աջակցելու հայկական մարզիկներին մարզադաշտերում: