ԱՄՆ Պետդեպը Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում ազատ արձակել հայտնի ընդդիմադիր գործչին

Լուրեր

16.03.2026 | 14:26
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը 2-րդն է ԵԱ-ի թիմային պայքարում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
16.03.2026 | 14:14
1-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքում է․ Արաբկիր ԲԿ-ի խոսնակ
16.03.2026 | 14:03
Սիները և Սաբալենկան՝ Ինդիան Ուելսի «Մասթերսի» հաղթողներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 13:55
Իսրայելը հայտարարել է, որ Թեհրանի օդանավակայանում ոչնչացրել է Ալի Խամենեիի ինքնաթիռը
16.03.2026 | 13:47
Խորթ մայրը ձերբակալվել 1-ամյա երեխային ծեծելու կասկածանքով. մանրամասներ աղմկահարույց դեպքից
16.03.2026 | 13:44
Ռազմիկ Գրիգորյանը հրապարակել է Հայաստանի Մ-19 հավաքականի կազմը
16.03.2026 | 13:35
Ռուբեն Վարդանյանին թույլ չեն տվել դիմել Ադրբեջանի օմբուդսմենին. ընտանիքի հետ հեռախոսազանգն ընդհատվել է
16.03.2026 | 13:27
Գրանցվել է 644 դեպք, որից 214-ը՝ արտակարգ. ՓԾ-ն ամփոփել է անցած շաբաթը
16.03.2026 | 13:16
Պարալիմպիկ խաղեր․ Հայաստանի միակ ներկայացուցիչն ավարտել է ելույթները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 13:05
Թրամփը ցանկանում է հայտարարել Հորմուզի նեղուցը վերահսկելու միջազգային կոալիցիայի մասին և չի բացառում Խարգ կղզու գրավումը. Axios
16.03.2026 | 12:57
Բաքվի երկնքում գիշերը ԱԹՍ-ներ են նկատվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.03.2026 | 12:50
Ֆինալիսիմայի հանդիպումը չեղարկվել է
16.03.2026 | 12:42
ԵՄ-ն քննարկում է Հորմուզի նեղուցի բացման հեռանկարները. Կալլաս
16.03.2026 | 12:34
Գորիս համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել. Իրինա Յոլյան
16.03.2026 | 12:30
ԱՄՆ-ը «բանակցում է» Իրանի հետ, բայց Թեհրանը «պատրաստ չէ» պատերազմի ավարտի գործարքի․ Թրամփ
Բոլորը

ԱՄՆ Պետքարտուղարությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ազատ արձակել հայտնի տնտեսագետ ու ընդդիմադիր գործիչ Գուբադ Իբադօղլուին։

«Ակտիվիստ և գիտնական Գուբադ Իբադօղլուն շարունակում է մնալ տնային կալանքի տակ և չի կարողանում լքել Ադրբեջանը կամ լինել ընտանիքի հետ։ Նրա ձերբակալումից մեկ տարի անց մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը ազատ արձակել նրան և բոլոր մյուսներին, որոնք անարդարացիորեն ձերբակալված են»,- X-ի իր  պաշտոնական էջում գրել է Պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։

Նշենք, որ  նախօրեին ԱՄՆ 10 սենատորներ՝ 8 դեմոկրատ ու 2 հանրապետական, հանդես  էին եկել հայտարարությամբ Գուբադ Իբադօղլուի վերաբերյալ։ «Չնայած մեկ տարի է անցել՝ Ադրբեջանի իշխանությունները դեռևս Իբադօղլուին չեն տրամադրել իրավաբանական խորհրդատվություն, արդար դատավարություն կամ տարրական բժշկական օգնություն: Մենք խորապես մտահոգված ենք դոկտոր Իբադօղլուի ներկայիս իրավիճակով, քանի որ նա բախվել է վատ վերաբերմունքի և անմարդկային պայմանների, ներառյալ համապատասխան բժշկական օգնության բացակայությունը՝ չնայած նրա առողջական վիճակի վատթարացմանը»,- ասվում էր հայտարարության մեջ։

Սենատորները խստորեն դատապարտել էին ադրբեջանական իշխանությունների վերաբերմունքը դոկտոր Իբադօղլուի նկատմամբ և կոչ արել անհապաղ և անվերապահ ազատ արձակել նրան, որպեսզի նա վերամիավորվի իր ընտանիքի անդամների հետ։

Ապրիլի 22-ին Ադրբեջանի իշխանությունները, տեղի տալով միջազգային ճնշումներին, ընդդադիր գործիչ, հայտնի տնտեսագետ Գուբադ Իբադօղլուի բանտարկությունը փոխարինել էին տնային կալանքով։ Գուբադ Իբադօղլուն կալանավորվել է 2023 թվականի հուլիսի 23-ին՝ կեղծ փողեր պատրաստելու (Քրեական օրենսգրքի 204.3.1 հոդված) և կրոնական ծայրահեղական բնույթի նյութեր տարածելու մեղադրանքով (քրեական օրենսգրքի 167-3.1 հոդված)։ Այս մեղադրանքներով նրան սպառնում է մինչև 17 տարվա ազատազրկում։ 2023 թվականի հուլիսի 24-ին Բաքվի Նարիմանովի շրջանային դատարանն ընդդիմադիր գործչի նկատմամբ խափանման միջոց է ընտրել 3 ամիս 26 օր ժամկետով կալանքը։ Փետրվարի 15-ին նրա կալանքը երկարացվել է ևս երեք ամսով։

Իբադօղլուն չի ընդունում առաջադրված մեղադրանքները՝ նշելով, որ իրեն բանտարկել են քաղաքական պատվերով։Սոցցանցերի էջերում Իբադօղլուն պարբերաբար սուր քննադատության էր ենթարկում Իլհամ Ալիևին՝ տնտեսության վատ կառավարման, երկրում կոռուպցիայի, մարդու իրավունքների վատ վիճակի համար։

Էմմա Չոբանյան