Ակտիվիստները միջատներ են բաց թողել հյուրանոցում, որտեղ հանգրվանել է Նեթանյահուն

Լուրեր

11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
11.08.2026 | 19:00
Ինչ վիճակում են դիրքերը, ինչու են մահեր գրանցվում խաղաղ պայմաններում․ զրույց ՊՆ մամուլի քարտուղարի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:50
Մտածո՞ւմ եք, որ եթե պարոն Ալեքսանյանին մոտ նստեք, կարող է միգրացիա լինել ՔՊ, հույս չունենաք. Նազելի Բաղդասարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:43
Ոստիկանները բացահայտել են կայարանում կատարված ավազակությունը․ մեկ անձ ձերբակալվել է
11.08.2026 | 18:38
Ավետ Կոնջորյանին ուղեկցած ոստիկանության ծառայողն ազատվել է աշխատանքից
11.08.2026 | 18:30
Սպասվում է անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
11.08.2026 | 18:24
Ո՛չ տուշոնկա կար, ո՛չ կաթ կար վերջնական վճռի մեջ,ձեր սիրելի Մացոյի օրինական վճիռը կարդացեք․ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:18
Արաիկ Եսայանն ազատվել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից
11.08.2026 | 18:12
Տպավորիչ գոլ՝ սեփական կիսադաշտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 18:02
ՔՊ-ականը՝ ադրբեջանական գազ գնելու հնարավորության մասին // Ասադը ցմահ ազատազրկման դատապարտվեց․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 17:58
Կասեցվել է «Արեգակ» ապրանքանիշի ըմպելիքների արտադրությունը. ՍԱՏՄ
11.08.2026 | 17:55
Հայաստանի և Լիտվայի վարչապետները շնորհավորել են միմյանց
11.08.2026 | 17:49
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 17:40
Ջուլհակյանի թեկնածությունը վտանգավոր է և սպառնալիք ՀՀ անվտանգության համար․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պաղեստինամետ PYM շարժումը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, որ որդերն ու ծղրիդները սփռված են Վաշինգտոնի Ուոթերգեյթ հյուրանոցի շուրջը, որտեղ հանգրվանել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Միջատները սողում են հյուրանոցի միջանցքներով և հանդիպման սենյակի սեղանի վրա՝ ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշների ֆոնին:

«Բարի ախորժակ։ Անցած գիշեր պաղեստինցի ցուցարարները քաոս էին առաջացրել Ուոթերգեյթ հյուրանոցում՝ Նեթանյահուին, իսրայելական Մոսադի գործակալներին և Գաղտնի ծառայությանը հանգիստն չտալով, քանի որ նրանք շարունակում են ահաբեկել մեր ժողովրդին»,- գրել են շարժման ներկայացուցիչները X սոցիալական ցանցում:

Ինչպես հայտնում է The Washington Post-ը (WP), Ուոթերգեյթում հրդեհի ազդանշան է միացվել ցուցարարների գործողությունների պատճառով։

Պարբերականը նշում է, որ հյուրանոցում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են Բենիամին Նեթանյահուի այցից առաջ։

PYM շարժման ներկայացուցիչ Զեյդ Խատիբը WP-ին ասել է, որ ակտիվիստները ստացել են տեսանյութը անանուն անձից: Նա հավելել է, որ շարժումը նախապես չի իմացել ակցիայի մասին։ Միևնույն ժամանակ, ինչպես ասել է Խատիբը, PYM-ը ցույցեր է կազմակերպում հյուրանոցի շենքի դիմաց, որպեսզի Բենիամին Նեթանյահուն «չկարողանա հանգստանալ, քանի դեռ այստեղ է»։

Հուլիսի 24-ին Նեթանյահուն ժամանել է Վաշինգտոն, որտեղ ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում։ Իր ելույթում նա չի անդրադարձել Գազայի հատվածում հրադադարի խնդրին, սակայն նշել է, որ պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները պարբերաբար տեղի են ունենում։ Իսրայելի վարչապետի ելույթն ուղեկցվել է Կապիտոլիումի շենքի դիմաց ցույցերով։ Ցուցարարները պահանջում էին ձերբակալել Բենիամին Նեթանյահուին և դադարեցնել Իսրայելին ԱՄՆ օգնությունը։