Ադրբեջանում «ՌԻԱ Նովոստիի» կայքը կրկին արգելափակվել է

Լուրեր

09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:41
Իսրայելը կփակի Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը Երուսաղեմում՝ ի պատասխան Լոնդոնի պատժամիջոցների
09.09.2026 | 14:36
Սոնա Ղազարյանը՝ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 14:28
ՌԴ-ն նախատեսում է ձմռանը ուժեղացնել Ուկրաինայի դեմ հարձակումները․ մինչ հաջորդ տարի լուրջ բանակցությունները քիչ հավանական են․ Bloomberg
09.09.2026 | 14:22
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:20
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 14:18
ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
Բոլորը

Ադրբեջանում ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության կայքը կրկին արգելափակվել է, գրում են ադբեջանական լրատվամիջոցները։ Նշենք, որ կայքի արգելափակումը հանվել էր հուլիսին 23-ին, սակայն այն այսօր Ադրբեջանի տարածքում կրկին հասանելի չէ։ Իշխանությունները չեն մեկնաբանում տեղի ունեցածը:

Նշենք, որ  լրատվամիջոցը արգելափակվել էր 2022 թ-ի հունիսին Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցի հրապարակման համար։ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, թե դա հակասում է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամության, անվտանգության և ռազմավարական գործընկերության համաձայնագրի և Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթներին։

««ՌԻԱ Նովոստիի» կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ և անջատողական միտումներ քարոզող տեղեկատվության տարածումը չի համապատասխանում Ադրբեջանի և Ռուսաստանի միջև բարեկամական հարաբերությունների ոգուն և լուրջ ափսոսանք է առաջացնում»,- հայտարարել էր Ադրբեջանի ԱԳՆ այդ ժամանակվա մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան։ Այնուհետև ռուսական լրատվամիջոցը կայքից հեռացրել էր 2022 թ-ի հունիսի 3-ին հրապարակված հարցազրույցը։