Ադրբեջանի ու Իրանի սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել․վիրավորվել են ադրբեջանցի սահմանապահներ

Լուրեր

21.12.2025 | 10:23
Աբովյան-Չարենցավանի և Դիլիջանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
21.12.2025 | 10:08
Արթուր Միրանյանը 4-րդ գոլն է խփել Իսրայելի առաջնությունում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.12.2025 | 09:30
Գեղասահորդ Ադելիա Պետրոսյանը՝ Ռուսաստանի եռակի չեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 20:00
100,000 ռուբլի՝ ՀՀ-ում լրտեսության համար․ ՌԴ քաղաքացիները Հայաստանում տվյալներ են հավաքել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 19:36
Ուկրաինան և Պորտուգալիան պայմանավորվել են ծովային դրոնների արտադրության շուրջ
20.12.2025 | 19:15
Յուրա Մովսիսյան․ Սպերցյանը Ռուսաստանի լավագույն ֆուտբոլիստն է
20.12.2025 | 19:00
Օվերտոնի պատուհանի կիրառմամբ պայքար է. ասվում է այն, ինչ թույլատրելի չէր. Գևորգ Տեր-Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.12.2025 | 18:45
ՀՀ-ն ՍԾՏՀ նիստում ընդգծել է տարածաշրջանային համագործակցության և հաղորդակցությունների ապաշրջափակման կարևորությունը
20.12.2025 | 18:06
Ֆուտզալի միջազգային ընկերական մրցաշարի մասնակիցներից մեկը չի ժամանել Երևան
20.12.2025 | 17:32
Եղեգնաձորի տներից մեկում և ավտոտնակում հրդեհ է բռնկվել
20.12.2025 | 17:10
Էդուարդ Սպերցյանը հանդիպել է Զլատան Իբրահիմովիչի հետ․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
20.12.2025 | 16:56
Մենք չենք համաձայնի, որ մեզ ինչ-որ մեկը վերահսկի. Զելենսկին՝ Պուտինին
20.12.2025 | 16:37
Վահան Բիչախչյանը նոր մարզիչ կունենա «Լեգիայում»
20.12.2025 | 16:21
Վարչապետը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել տեխնոլոգիաների, գիտության և կրթության ոլորտների ներկայացուցիչների հետ
20.12.2025 | 16:04
Հենրիխ Մխիթարյան. Ցավալի պարտություն էր, հիասթափությունը մեծ է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի և Իրանի սահմանին զինված միջադեպ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի պետական ​​սահմապահ ծառայության (ՊՍԾ) մամուլի կենտրոնը։ Նշվում է, որ հուլիսի 24-ին՝ ժամը 03:30-ին, Պետական ​​սահմանապահ ծառայության «Գոյթեփեի» սահմանապահ ջոկատի տարածքում 2 անհայտ անձինք Իրանից Ադրբեջանի ուղղությամբ խախտել են պետական ​​սահմանը։ Սահմանախախտները զինված դիմադրություն են ցույց տվել և հակառակ ուղղությամբ դիմել փախուստի։

Հաղորդվում է, որ զինված միջադեպի հետևանքով երկու սահմանապահներ թեթև վնասվածքներ են ստացել, նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն։ Սահմանախախտներից մեկը ևս վիրավորվել է։ Տարածքը զննվել է, հայտնաբերվել և առգրավվել է մինչև 11 կգ թմրամիջոց, գիշերային տեսողության սարք, ատրճանակ և պարկուճներ։

Միջադեպի վայրում հանդիպել են Ադրբեջանի և Իրանի ներկայացուցիչները։ Ձեռնարկվում են օպերատիվ-քննչական միջոցառումներ։