Էստոնիան պատմական է որակել ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկը
Քաղաքականություն
22.07.2024 | 22:55Էստոնիայի արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան պատմական է համարում Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու և Խաղաղության եվրոպական հիմնադրամից աջակցության տրամադրման մասին ԵՄ որոշումները։
«Սա կարևոր հանգրվան է տարածաշրջանում խաղաղության և ժողովրդավարության ճանապարհին:
Էստոնիան լիովին աջակցում է այս քայլին»,- գրել է նա։
10 մլն եվրո՝ ՀՀ ԶՈՒ-ին․ ինչ է նախատեսում ԵՄ Խորհրդի որոշումը