Կողմանակալ է ու բաժանարար գծեր ստեղծող․ Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է ԵՄ-ի կողմից ՀՀ-ին ռազմական օգնության տրամադրումը

Լուրեր

26.05.2026 | 23:35
Վաղը առավոտյան ՀՀ ԶՈՒ ավիացիան Երևանի կենտրոնում կատարելու է թռիչք. ՊՆ
26.05.2026 | 23:31
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.05.2026 | 23:20
Հրազդանում «Mazda»-ն բախվել է խանութի պատին և կայանած «Mercedes-Benz»-ին
26.05.2026 | 23:06
Քանի մարդ է մասնակցել Վանաձորում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին ժամը 20:02-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է ներկայացրել
26.05.2026 | 22:54
Գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունը Կոտայքում ավարտվել է սպանությամբ․ 1 անձ ձերբակալվել է
26.05.2026 | 22:40
Ինչու Ռուբիոն հապճեպ եկավ և հեռացավ. Միրզոյանի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 22:27
Ադրբեջանի ԱԳ նախարարը հուլիսին կարող է այցելել Ռուսաստան
26.05.2026 | 22:13
ՀՀ-ում ոչ մի ադրբեջանցի չի բնակեցվելու. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 22:00
Փաշինյանը վա-բանկ գնաց՝ ռազմական տեխնիկան կցուցադրվի քարոզարշավի ժամանակ․ սա քննադատելի երևույթ է․ Յուրի Մովսեսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:48
Համոզված եմ՝ փոփոխություն լինելու է․ Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:44
Պապիկյանն Ավարայրի ճակատամարտում չի եղել, թե չէ պարսիկների բանը բուրդ էր․ Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:38
Ընդդիմության ո՞ր մեկի հետ Ռուբիոն հանդիպեր, սպասեք` տեսնեք ով որտեղի շպիոնն է. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.05.2026 | 21:25
Ինչպես պետք է քվեարկի հաշմանդամություն ունեցող անձը․ խնդիրների և առաջարկվող բարելավումների հետքերով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.05.2026 | 21:15
«Արտահոսած փաստաթղթեր» առանց ապացույցների․ ո՞վ է կանգնած Хроника Кавказа-ի հետևում և ինչպե՞ս այն տարածվեց Հայաստանում
26.05.2026 | 21:00
Ընդդիմությունը ցայտնոտի մեջ է․ աղաղակում էր՝ ո՞ւր է 8 մլրդը․ զե՛նք ենք գնել, որը կցուցադրվի, փողը դրված է հրապարակում․ Արման Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ-ին «Բաստիոն» բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներով և Caesar-ներով համալրելու Ֆրանսիայի քայլերից հետո Հայաստանին ռազմական օգնություն ուղարկելու Եվրամիության որոշումը «շատ սխալ և վտանգավոր քայլ է և ծառայում է տարածաշրջանում լարվածության աճին», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն ՝ արձագանքելով «Խաղաղության եվրոպական հիմնադրամի» շրջանակներում Հայաստանին ռազմական օգնության տրամադրման  որոշման ընդունմանը։  Հաջիզադեն դժգոհել է, թե «Եվրամիության նման գործողությունները ակնհայտորեն միակողմանի են և կողմնակալ, և հանդիսանում են տարածաշրջանում «բաժանարար գծեր» ստեղծելու քաղաքականության դրսևորում»։

«Վերոնշյալ ռազմական օգնությունը Հայաստանին և ապագայում նման օգնության ավելացման կոչերը կծառայեն Հայաստանի ռազմական ներուժի ամրապնդմանը, որը գրեթե 30 տարի օկուպացրել է Ադրբեջանի Հանրապետության տարածքի մի մասը և ներկայումս չի հրաժարվում այդ  պահանջից մեր տարածքային ամբողջականության դեմ և տարածաշրջանում ապակառուցողական գործունեություն է իրականացնում»,- պնդել է Հաջիզադեն։

«Մենք կտրականապես դեմ ենք Եվրամիության խորհրդի կողմից ընդունված այս որոշմանը և ակնկալում ենք, որ թափանցիկ տեղեկատվություն կտրամադրվի օգնության մասին։ Եվրամիությունը պետք է վերջ դնի նման քայլերին, որոնք նպաստում են տարածաշրջանի սպառազինության ու ռազմականացման քաղաքականությանը, և հասկանա, որ տարածաշրջանում խաղաղությունն ու համագործակցությունն այլընտրանք չունեն։ Հակառակ դեպքում Եվրամիությունը կկիսի Հայաստանի ապակայունացնող ցանկացած հնարավոր սադրանքի պատասխանատվությունը»,- նշել է նա։

Հիշեցնենք, որ ԵՄ խորհուրդն այսօր ընդունել է ՀՀ զինված ուժերին 10 մլն եվրո արժողությամբ աջակցության չափով օգնության տրամադրման որոշումը։