Բաքուն դժգոհում է, որ ԵՄ-ն չի ցանկանում ֆինանսական ներդրումներ կատարել Ադրբեջանի գազային ենթակառուցվածքում

Լուրեր

06.12.2025 | 19:41
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկել է վորկաութի և առողջ ապրելակերպի խթանման ծրագիր
06.12.2025 | 19:30
Ինչ ընկերություն է «Fieldfisher LLP»-ն, որի  հետ  համագործակցում է Հայաստանի կառավարությունը TRIPP-ի միջպետական պայմանագրային փաթեթի մշակման համար
06.12.2025 | 19:00
Մեզնից շատերը լավ ապրելը քեֆերի մեջ են տեսնում, երբ շուրջը ատելություն և թշնամանք է. Սամվել Թոփալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:41
Տավուշի մարզի պարեկները ձկնագողության դեպք են բացահայտել. վնասի չափը՝ շուրջ 470 հազար դրամ. ՆԳՆ
06.12.2025 | 18:14
«Նոան» պարտվեց Հայաստանի առաջնության տարեվերջյան խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.12.2025 | 18:07
Մեծ հավանականությամբ կմասնակցեմ. Քոչարյանը՝ առաջիկա ընտրությունների մասին
06.12.2025 | 17:53
Տեսեք, սա մեր լեգիտիմ սահմանն է. Փաշինյանը` Կիրանցի պատի տակ
06.12.2025 | 17:44
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
06.12.2025 | 17:21
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.12.2025 | 17:04
«Միջանցք» եզրույթն ընդունելի չէ մեզ համար. Գրիգորյանը՝ Հաջիևի հետ քննարկմանը
06.12.2025 | 16:51
Ներկայացվել է Զբաղվածության 2025–2031 ռազմավարական ծրագիրը․ քննարկվել են առաջնահերթություններն ու իրականացման քայլերը
06.12.2025 | 16:31
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
06.12.2025 | 16:13
Հայաստանի հասարակությունը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղությանը. Արմեն Գրիգորյան
06.12.2025 | 15:55
Հայ ֆուտբոլիստը նոր պայմանագիր է կնքել ԲԱՏԷ-ի հետ
06.12.2025 | 15:29
Ֆրանսիայից ժամանած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Բոլորը

Երկու տարի է անցել այն օրվանից, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Բաքվում ստորագրեցին  «Էներգետիկայի ոլորտում ռազմավարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը»։ Չնայած սկզբնական լավատեսությանը՝  լիարժեք գործընկերությունն այդպես էլ չի կայացել։ Ստորագրումից շատ չանցած պարզ դարձավ, որ Ադրբեջանը չի կարողանա արագ մատակարարել զգալի ծավալներ, և ԵՄ-ն պետք է ներդրումներ կատարի ենթակառուցվածքներում՝ մատակարարումները մեծացնելու համար, ինչը ռիսկային և երկարաժամկետ պարտավորություն է:

Հարավային գազային միջանցքը, որը ներառում է Անդրադրիատիկ գազատարը (TAP) և TANAP-ի թուրքական հատվածը, ներկայումս Եվրոպային տարեկան մատակարարում է առավելագույնը 11,5 միլիարդ խորանարդ մետր գազ։ 2022թ-ին ԵՄ-ն ու Ադրբեջանը նպատակ են դրել այդ ցուցանիշը մինչև 2027 թ-ը հասցնել 20 մլրդ-ի։

Սակայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններից պարզ է դառնում, որ այդ թիվը կհասնի 16 մլրդ խորանարդ մետրի։ Ակնկալվում է, որ 2024 թվականին ադրբեջանական գազի արտահանումը ԵՄ կհասնի 13 միլիարդ խորանարդ մետրի։

Օրերս էլ հայաթափված Շուշիում Ադրբեջանի նախագահը մեդիա  ֆորումի ժամանակ իր հիասթափությունն  էր արտահայտել գազի ենթակառուցվածքներում ԵՄ ներդրումների բացակայության կապակցությամբ՝ ընդգծելով զգալի ֆինանսավորման և երկարաժամկետ պայմանագրերի անհրաժեշտությունը։   Ալիևը նաև ընդգծել էր Ադրբեջանի դերը Ուկրաինայի տարածքով Եվրոպա ռուսական գազի տարանցման շուրջ բանակցությունները հեշտացնելու գործում։ Գործող տարանցման համաձայնագրի ժամկետը լրանում է տարեվերջին, և քանի դեռ Կիևը երկարաձգելու պայմաններ ունի, Ադրբեջանը կարող է միջնորդի դերում հանդես գալ։

Financial Times- ի հոդվածում նշվում է, որ չնայած Ադրբեջանը Միության երկրներին խնդրել է ավելացնել վառելիքի արտահանումը, սակայն չի կարողանում դրական պատասխան ստանալ։

«ԵՄ օպերատորների նպատակն է սահմանափակել միության վառելիքի սպառումը և հասնել ջերմոցային գազերի արտանետումների զգալի պակասեցման մինչև 2050 թվականը: Ուստի՝ նրանք խուսափում են երկարաժամկետ պայմանագրեր կնքելուց»,- ասել է  Ադրբեջանի դեսպանը։

Լրատվամիջոցի աղբյուրը Բրյուսելից ասել է, որ կան խնդիրներ, որոնք խանգարում են ԵՄ-ին խոշոր էներգետիկ գործարքներ կնքել Ադրբեջանի հետ։

«2027 թվականի նպատակին հասնելու համար անհրաժեշտ է նաև ընդլայնել խողովակաշարերը Հարավային գազային միջանցքում։ Բայց Բրյուսելը չի ​​կարող ֆինանսավորել նախագիծը, քանի որ դրա կանոնները փոխվել են 2021 թվականին, որպեսզի թույլ չտան ԵՄ բյուջեն ծախսել վառելիքի ենթակառուցվածքների  վրա: Նման սահմանափակումներ ունի Եվրոպական ներդրումային բանկը։ Մենք Ադրբեջանին շատ հետաքրքիր շուկա ենք առաջարկում, բայց չենք կարող ֆինանսավորել»,- ասել է ԵՄ ներկայացուցիչը։

Հավելենք նաև, որ Ուկրաինան էլ  դեռևս համաձայնության չի եկել Ադրբեջանի հետ ուկրաինական գազափոխադրման համակարգով ադրբեջանական գազի տարանցման վերաբերյալ՝ 2024 թվականի վերջին «Գազպրոմի» հետ տարանցման պայմանագրի ավարտից հետո, որը Կիևը չի ցանկանում երկարաձգել։ Այս մասին  օրերս հայտարարել էր  ուկրաինական «Նավթոգազի» ղեկավար Ալեքսեյ Չերնիշևը։

Էմմա Չոբանյան