Բաքուն ու Կիևը համաձայնության չեն եկել ադրբեջանական գազի տարանցման հարցով

Լուրեր

07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
Բոլորը

Ուկրաինան դեռևս համաձայնության չի եկել Ադրբեջանի հետ ուկրաինական գազափոխադրման համակարգով ադրբեջանական գազի տարանցման վերաբերյալ՝ 2024 թվականի վերջին «Գազպրոմի» հետ տարանցման պայմանագրի ավարտից հետո, որը Կիևը չի ցանկանում երկարաձգել։ Այս մասին հայտարարել է ուկրաինական «Նավթոգազի» ղեկավար Ալեքսեյ Չերնիշևը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նա ասել է, որ  գազափոխադրման  համակարգը պետության առանցքային ակտիվներից մեկն է, որը պետք է աշխատի ապագայում իրացման շուկա մուտք ապահովելու համար, «երբ Ուկրաինան դառնա գազ արտահանող երկիր»։

«Մենք իրավունք չունենք դադարեցնելու այդ համակարգը։ Որովհետև եթե դադարեցնենք, մի քանի տարի հետո եվրոպական շուկան կվերակողմնորոշվի դեպի այլ մատակարարներ: Իրականում, մենք այլընտրանքային լուծումներ ենք փնտրում։ Օրինակ՝ մեզ հետ կապվել է բիզնես Ադրբեջանից, մասնավորապես, SOCAR ընկերությունը։ Բայց այս պահին պատրաստի լուծում չկա, և դեռ վաղ է խոսել այս մասին»,-  նշել է Չերնիշևը։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Bloomberg-ի հետ զրույցում հաստատել էր, որ Կիևը բանակցություններ է վարում Ադրբեջանից Եվրամիություն բնական գազի մատակարարման շուրջ, որպեսզի պահպանի իր դերը որպես տարանցիկ երկիր և օգնի իր արևմտյան հարևաններին՝ ապահովել էներգետիկ անվտանգությունը։ Նա ասել էր, որ ռուսական գազն ադրբեջանականով փոխարինելու համաձայնագիրն այժմ քննարկման առաջնահերթություններից է։

«Այժմ դիտարկվում են այլընտրանքային քայլերը, թե ինչպես կարող ենք գազատարն օգտագործել մեկ այլ երկրի հետ, բանակցություններ են ընթանում»,- նշել էր Զելենսկին։

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ ԵՄ պաշտոնյաները բանակցություններ են վարում 2025 թվականին Ռուսաստան-Ուկրաինա առանցքային խողովակաշարով գազի մատակարարումների շարունակման շուրջ: Նշվում էր, որ քննարկվող տարբերակներից մեկն այն է, որ եվրոպական ընկերությունները գազ գնեն Ադրբեջանից և այն մղեն Եվրոպա գնացող ռուսական խողովակաշարեր։

«Նման համաձայնությունը թույլ կտար Եվրոպային խուսափել ռուսական գազ գնելու անհարմարությունից այն ժամանակ, երբ նա փորձում է կրճատել Մոսկվայի եկամուտները»,- նշել էր լրատվամիջոցը։

Ըստ Bloomberg-ի՝ համապատասխան բանակցությունների արդյունքները, որոնք դեռ վաղ փուլում են, պետք է ակնկալել 2024 թվականի վերջին, երբ ճնշումը մեծանա Ուկրաինայի հետ ռուսական գազի տարանցման պայմանագրի ժամկետի ավարտի մոտենալու ֆոնին և եվրոպական ձմեռը մոտ կլինի։

Էմմա Չոբանյան