Ուկրաինայի ԱԳՆ ղեկավարը բանակցությունների համար մեկնել է Չինաստան

Լուրեր

11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
11.08.2026 | 10:50
«Բարսելոնայի» ավագը տեղափոխվել է «Լիվերպուլ»
Բոլորը

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան մեկնել է Չինաստան Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հրավերով, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Քննարկման հիմնական թեման, ինչպես ասվում է Կուլեբայի հայտարարության մեջ, ռուսական ագրեսիան կասեցնելու ուղիների որոնումն է և Չինաստանի հնարավոր դերը խաղաղության հասնելու գործում։ Պեկինը հրաժարվել է միանշանակ դատապարտել Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա, փոխարենը Չինաստանի իշխանությունները բանակցությունների կոչ են անում և հայտարարում են իրենց չեզոքության մասին Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմում։

Չինաստանը նաև չի միացել Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին և մեծացրել է առևտուրը Ռուսաստանի հետ՝  օգնելով նրան պահպանել իր ռազմական արդյունաբերությունը:

Անցյալ տարի Չինաստանը հրապարակեց փաստաթուղթ, որն անվանել էր հակամարտության քաղաքական լուծման հիմք, սակայն Ուկրաինան և արևմտյան երկրները կարծում էին, որ այն չի պարունակում խաղաղության տանող իրատեսական առաջարկներ։

Չինաստանը չի մասնակցել այս տարվա հունիսին Շվեյցարիայում կայացած խաղաղության գագաթնաժողովին, որը նախաձեռնել էր Ուկրաինան՝ քննարկելու Կիևի առաջարկած «խաղաղության բանաձև»։ Ռուսաստանը գագաթնաժողովին հրավիրված չէր։