Իսրայելում հազարավոր ցուցարարներ կոչ են արել Նեթանյահուին չմեկնել ԱՄՆ

Լուրեր

07.10.2026 | 19:34
«Բրա՛վո»․ Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիրների հետ ծափահարեց իր մոտալուտ հրաժարականի մասին դիտարկմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:23
Անհրաժեշտ է փորձաքննության ենթարկվել և ապացուցել, որ բանակից չեք ճողոպրել․ Պապիկյանը՝ Կարապետյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 19:12
Թուրքական նավերի վրա հարձակումներից հետո Էրդողանը Պուտինի հետ Սև ծովում անվտանգության հարցն է քննարկել
07.10.2026 | 19:04
«Թեկնածու առաջադրեք, իմ վրա՞ ինչի եք մուննաթ գալիս»․ Փաշինյանը՝ Մամիկոն Ասլանյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:56
Հայաստանում Կանադայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին
07.10.2026 | 18:47
Անհրաժեշտության դեպքում խստացված հսկողություն կկիրառենք․ Ավանեսյանը՝ ՌԴ-ում ժանտախտի բռնկման մասին
07.10.2026 | 18:38
Թուրքիայի 3-րդ խոշորագույն քաղաքի ընդդիմադիր քաղաքապետը միացել է Էրդողանի ղեկավարած ուժին
07.10.2026 | 18:22
««Զինառ»-ի տնօրենը ձեզ փայ էր տալիս, մեր ժամանակ ձերբակալվում ա․ առնվազն 2 հոգի կա, որ էդ փայից ստացել ա»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:21
Հայաստանի հավաքականի թարմացված դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում
07.10.2026 | 18:16
CCBE-ն արձագանքել է փաստաբան Երեմ Սարգսյանի իրավունքների վերաբերյալ Փաստաբանների պալատի դիմումին
07.10.2026 | 18:13
Եթե ոստիկանության գալուն սպասեին, ոչ մի բան, մեծ հավանականությամբ, տեղի չէր ունենա․ Փաշինյանը՝ Շաքիի դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 18:10
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել // Աշակերտին ծեծած ուսուցչուհին կձերբակալվի․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 18:03
ԵՄ դեսպանները համաձայնեցրել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցների նոր՝ ռեկորդային ցուցակը
07.10.2026 | 17:57
Պեկին. Ալինա Չարաևան ավարտեց ելույթները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 17:51
Բաքուն բողոք է հղել Բեռլինին՝ Ադրբեջանի օգտին գերմանական հետախուզության նախկին ղեկավարի լրտեսության վերաբերյալ հրապարակման համար
Բոլորը

Իսրայելում բազմաթիվ ցուցարարներ են դուրս եկել տարբեր քաղաքների փողոցներ՝ կոչ անելով վարչապետ Բենիամին Նեթանյահուին չմեկնել Վաշինգտոն նախապես ծրագրված այցով, քանի դեռ  նախապես համաձայնագիր չի ստորագրել ՀԱՄԱՍ-ի հետ՝ Գազայից պատանդների վերադարձի համար, գրում է The Times of Israel-ը։ Ամենամեծ ցույցերը կազմակերպվել են Թել Ավիվում, Երուսաղեմում, Հայֆայում և Կեսարիայում։

Ելույթ ունենալով Թել Ավիվում իսրայելական ռազմական շտաբի մոտ՝ Էյնավ Զանգաուկերը, որի 24-ամյա որդին պատանդ է Գազայի հատվածում, ասել է, որ կա մեկ մարդ, որը կանգնած է գերիների ընտանիքների և նրանց սիրելիների միջև, «և դա վարչապետն է, ում համար ավելի կարևոր է աթոռը պահպանելը, քան կյանքերը»։

Իսրայելի վարչապետը հուլիսի 22-ին պետք է ժամանի Միացյալ Նահանգների մայրաքաղաք։ Նույն օրը Նեթանյահուն նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, ինչպես նաև ելույթ ունենալ Կոնգրեսում։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելը Կատար պատվիրակություն է ուղարկելու ՀԱՄԱՍ-ի հետ անուղղակի բանակցությունների նոր փուլ սկսելու՝ պատանդների ազատ արձակման շուրջ։ Պատվիրակությունը Կատարի մայրաքաղաք Դոհա մեկնելու է հուլիսի 25-ին։

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) ղեկավար Ուիլյամ Բերնսը  նույնպես մասնակցելու է  Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններին։

Կատարն ու ԱՄՆ-ն Եգիպտոսի հետ միասին միջնորդ են հանդես գալիս այս  բանակցություններում։