WSJ-ի լրագրող Գերշկովիչը դատապարտվել է 16 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում

Լուրեր

11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
Բոլորը

Սվերդլովսկի շրջանային դատարանը լրտեսության մեղադրանքով ամերիկացի լրագրող Էվան Գերշկովիչին դատապարտել է 16 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում։

Մեղադրող կողմը նրա համար ավելի երկար պատիժ էր խնդրել՝ 18 տարվա ազատազրկում։

Լրտեսության համար ՌԴ քրեական օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը (հոդված 276) 20 տարվա ազատազրկումն է, նշում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Գերշկովիչը կալանավորվել է 2023 թվականի մարտին Եկատերինբուրգում, որտեղ նա գործուղվել էր WSJ-ի խմբագրության անունից։

Դատավարությանը սպասելիս լրագրողը 15 ամիս անցկացրել է Մոսկվայի Լեֆորտովոյի քննչական մեկուսարանում։

32-ամյա Գերշկովիչի գործը դատարանը սկսել է քննել հունիսի 26-ին։ Գործի քննությունը տևել է ընդամնեը երեք օր։

Քանի որ լրագրողը դատվել է լրտեսության մեղադրանքով, դատական նիստերն անցել են դռնփակ՝ ներկա են եղել միայն դատավորը, դատախազը, ամբաստանյալն ու նրա պաշտպանները։

Դատավարության մեկնարկին լրագրողներին մի քանի րոպեով թույլ են տվել դահլիճ մտնել՝ լուսանկարելու և տեսանկարահանելու համար։ Գերշկովիչը սափրած գլխով է եղել ու ժպտալով ողջունել է գործընկերներին, սակայն հարցերին չի պատասխանել։
Լրագրողներին նաև թույլ են տվել մտնել դատավճռի հրապարակման համար նիստերի դահլիճ։

Ըստ մեղադրող կողմի, Գերշկովիչը «ԿՀՎ-ի ցուցումով 2023 թվականի մարտին Սվերդլովսկի մարզում գաղտնի տեղեկատվություն է հավաքել ռազմական տեխնիկայի արտադրության և վերանորոգման «Ուրալվագոնզավոդ» պաշտպանական ձեռնարկության գործունեության մասին և դա արել է «զգուշորեն, խիստ գաղտնիություն պահելով»։

Ըստ ԱԴԾ-ի, լրագրողը ձերբակալվել է «գաղտնի տեղեկատվություն ստանալու փորձի ժամանակ», իսկ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ լրագրողին «բռնել են հանցագործության պահին»:

Գերշկովիչի հետ աշխատած լուսանկարչի խոսքով՝ լրագրողը հոդված էր պատրաստում այն մասին, թե ինչպես են Ռուսաստանի մարզերում մարդիկ ընկալում պատերազմը, ինչի համար նա այցելել է Եկատերինբուրգ և Նիժնի Տագիլ, ծրագրել էր մեկնել այլ քաղաքներ ևս։