Ամենամեծ նպատակը խաղաղության հիմնարար փոխըմբռնմանը հասնելն է՝ նախքան Ադրբեջանում COP-ի կայացումը․ Շոլցը՝ Փաշինյանի ու Ալիևի հետ հանդիպումների մասին

Լուրեր

11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
Բոլորը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Մեծ Բրիտանիայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում մամուլի ասուլիսում անդրադարձել է նաև Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հետ ունեցած հանդիպումներին։

«Ինձ համար ևս  կարևոր է զրույցը Հայաստանի վարչապետ պարոն Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ պարոն Ալիևի հետ։ Այս տարին շատ կարևոր է այս տարածաշրջանի համար։ Դա կարող է լինել խաղաղության տարի, եթե երկու կողմերն էլ հետագա վճռական  և համարձակ քայլեր ձեռնարկեն միմյանց նկատմամբ։ Ես օգտվեցի հնարավորությունից՝ խրախուսելու  նրանց դա անել»,- ասել է Գերմանիայի կանցլեը՝ նշելով, որ Եվրոպան կուղեկցի Հայաստանին և Ադրբեջանին միմյանց հետ խաղաղություն հաստատելու ճանապարհին, որը երկար կտևի և կապահովի երկարաժամկետ լավ համագործակցություն այս երկու երկրների միջև, որոնք հարևաններ են։

Հարցին, թե ինչ եզրակացություններ կարող է անել այսօրվա իր հանդիպումներից, քանի որ երկու երկրների հարաբերությունները դեռ լարված են, նա նշել է, որ կողմերը ինտենսիվ բանակցում են։

«Երկու երկրները ինտենսիվ բանակցում են միմյանց հետ, համեմատաբար հաճախ և կառուցողական մոտեցմամբ, այնպես որ արդեն իսկ ձեռք են բերվել բազմաթիվ կոնկրետ պայմանավորվածություններ սահմանային որոշ հարցերի և գերիների վերադարձի վերաբերյալ։ Ինչ-որ բան իսկապես տեղի է ունեցել, և բոլորը, ում հետ ես խոսել եմ այստեղ, տեսնում են, որ այն հարցերի ավելի քան 90 տոկոսը, որոնք խոչընդոտում են վերջնական խաղաղության համաձայնագրին, լուծված են: Ես բանակցություններից գիտեմ, որ վերջին տոկոսը երբեմն կարող է շատ դժվար լինել, բայց ասում եմ՝ ես դրան շատ ավելի հուսադրող եմ նայում, քան, օրինակ, անցյալ տարի։ Մենք միշտ սատարել ենք և պատրաստ ենք շարունակել դա, և երկու կողմերն էլ մեզ ընկալում են որպես լավ զրուցակից։ Նաև օգտակար , եթե ունեք մարդիկ, որոնք կարող են միավորել կողմերին»,- ասել է Գերմանիայի կանցլերը՝հավելելով

«Ամենամեծ նպատակը բոլորի համար, իհարկե, կլինի այն, որ սկզբունքորեն հնարավոր լինի հասնել հիմնարար փոխըմբռնման՝ նախքան Ադրբեջանում COP-ի կայացումը։ Բայց, կարծում եմ, որ նման հավակնություններ կան»։