Հնդկական ընկերությունը նորվերգական Equinor-ից Ադրբեջանի Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթահանքի ու Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի մասնաբաժիններ է գնել

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հնդկական ONGC Videsh Limited ընկերությունը վերջնական պայմանագիր է կնքել նորվեգական Equinor-ի հետ «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» նախագծի 0,615% բաժնետոմսերի վաճառքի և գնման, ինչպես նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղը շահագործող BTC Co ընկերության բաժնետոմսերի 0,737%-ի ձեռքբերման վերաբերյալ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ այս գնումներում ընդհանուր ներդրումները կկազմեն մինչև 60 մլն ԱՄՆ դոլար։ Ակնկալվում է, որ գործարքը կավարտվի առաջիկա ամիսներին։

«Այս ձեռքբերումները  հավելում են ONGC Videsh-ի առկա բաժնետոմսերին՝ 2,31% ԱԶԳ-ի նախագծում և 2,36% ԲԹՋ խողովակաշարում», – ասվում է հնդկական ընկերության տեղեկատվության մեջ:

ONGC Videsh Ltd.-ը՝ հնդկական ազգային նավթային ONGC ընկերության դուստր ձեռնարկությունն է, որն  զբաղվում է  հետախուզմամբ ու  արդյունահանմամբ,  հանդիսանում է Հնդկաստանի խոշորագույն միջազգային նավթի և գազի որոնող  արդյունահանող ընկերությունը՝ 32 ակտիվներով 15 երկրներում:

«Այդ ձեռքբերումները Ադրբեջանում համահունչ են ընկերության ռազմավարական նպատակին՝ ապահովել Հնդկաստանի էներգետիկ անվտանգությունը՝ իր առկա պորտֆելում բարձրորակ միջազգային ակտիվներ ավելացնելով», – ասվում է հաղորդագրության մեջ:

Նշենք, որ Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում BP  մասնաբաժինը նախագծում կազմում է 30,37%, Ադրբեջանի պետական նավթագազային ընկերությանը (SOCAR)՝ 25%, MOL՝ 9,57%, ExxonMobil՝ 6,79%, ONGC Videsh՝ 2,31%, Inpex Corp. – 9.31% և ITOCHU Oil – 3.65%, Equinor – 7.27%, TPAO – 5.73%:

Հավելենք, որ 2023թ-ի դեկտեմբերի 22-ին նորվեգական նավթային հսկա Equinor-ը Ադրբեջանի պետական նավթագազային SOCAR ընկերությանը վաճառել էր երկրում մնացած իր ակտիվները։  SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆը Բաքվում հանդիպել էր Equinor-ի միջազգային հետախուզման և արտադրության գծով գործադիր փոխնախագահ Ֆիլիպ Մաթյեի հետ: Հանդիպման ընթացքում տեղի էր ունեցել փաստաթղթերի ստորագրում SOCAR-ի կողմից Equinor-ի բաժնետոմսերի գնման վերաբերյալ ։ Equinor-ի մասնաբաժինը Ազերի-Չիրագ-Գյունեշլի նախագծում կազմում էր 7,27%, Բաքու-Թբիլիս-Ջեհյանում ՝ 8,71%, Ղարաբաղի հանքավայրում՝ 50%։  Գործարքը կհամարվի ավարտված կողմերի մի շարք պարտավորություններ կատարելուց հետո։

Դեռ 2021 թ-ին Ադրբեջանում գործող նորվեգական «Equinor Shah Deniz AS» և «Equinor Azerbaijan AS» ընկերությունները հայտարարել էին լուծարման մասին։ Equinor ընկերությունն Ադրբեջանում գործում էր 1992 թվականից։

 

Էմմա Չոբանյան