Թուրքիայի խորհրդարանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով միջազգային հանրությանը ճանաչել Հյուսիսային Կիպրոսի անկախությունը

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանը նախօրեին  բանաձև է ընդունել, որով կոչ է արվում իր կողմից օկուպացված Հյուսիսային Կիպրոսը որպես անկախ պետություն ճանաչել․ փոխանցում են տեղական լրատվամիջոցները։

Ազգային մեծ ժողովի ընդունած բանաձևում ասվում է, որ «Կիպրոսի թուրքական պետության՝ որպես միջազգային հանրության անկախ և իրավահավասար ինքնիշխան անդամի օրինական իրավունքն այլևս չի կարող հետաձգվել»։ Բանաձևը ստացել է  «Կիպրոսի խաղաղության գործողության 50-ամյակը»  անունը և այն ստորագրել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը։

Նշվում է, որ կղզում միակ և վերջնական լուծումը հնարավոր է ճանաչելով Կիպրոսի թուրք ժողովրդի անօտարելի իրավունքները և գրանցել նրանց ինքնիշխան իրավահավասարությունը և հավասար միջազգային կարգավիճակը։

«Երկու պետությունների լուծումը Միջերկրական ծովի տարածաշրջանում կայունություն և կայուն խաղաղություն ապահովելու միակ միջոցն է։ Այլևս չպետք է անտեսել երկու առանձին ժողովուրդների և երկու առանձին պետությունների գոյությունը կղզում: Կիպրոսի խնդրի լուծման փորձերը պետք է հիմնված լինեն այս իրողության վրա։ Կիպրոսի թուրքական պետության՝ որպես միջազգային հանրության անկախ և իրավահավասար ինքնիշխան անդամի արժանի ճանաչումն այլևս չի կարող հետաձգվել»,- ասվում է հայտարարության մեջ՝ հավելմամբ․

«Մենք առաջարկում  ենք միջազգային հանրությանը ճանաչել կղզում իրերի իրական վիճակը, որքան հնարավոր է շուտ վերջ դնել Կիպրոսի թուրք ժողովրդի անմարդկային մեկուսացմանը և ճանաչել Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը, քանի որ այն դրան  արժանի է»։