Ալիևը հայտարարել է, որ բանակցություններ են տարվում Սլովենիա ու Սլովակիա ադրբեջանական գազի մատակարարումների շուրջ

Լուրեր

11.08.2026 | 14:12
Ռազմական նոր էսկալացիայի վտանգն այսօր գրեթե զրո է. Բենյամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:03
Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
11.08.2026 | 13:57
Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանի
11.08.2026 | 13:48
Արմեն Նազարյանի որդիները դարձյալ կկարողանան հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո
11.08.2026 | 13:40
TRIPP-ի շրջանակներում ՀՀ տարածքով գազամուղ է անցնելու, հնարավորություն է ևս մեկ աղբյուրի․ Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:31
200-ից ավելի գերեվարված անձ վերադարձվել է, ամեն բան անում ենք, որ բոլոր հայ ռազմագերիները վերադառնան․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:22
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
Բոլորը

Ադրբեջանը և ԵՄ-ն ռազմավարական գործընկերություն են հաստատել էներգետիկ ոլորտում, և այն նախատեսում է մինչև 2027 թվականի վերջը կրկնապատկել ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա։ Այս մասին նախօրեին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով Օքսֆորդում Եվրոպական քաղաքական համայնքի 4-րդ գագաթնաժողովի շրջանակներում «Էներգիա և հաղորդակցություն» թեմայով կլոր սեղանի ժամանակ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

«Եթե 2021 թվականին ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա կազմում էին 8 միլիարդ խորանարդ մետր, ապա այս տարի այդ ծավալը կկազմի մոտավորապես 13 միլիարդ խորանարդ մետր։ Արտահանման ընդհանուր ծավալը 2021 թվականին կազմել է 18 միլիարդ խորանարդ մետր, իսկ այս տարի արդեն կկազմի 25 միլիարդ խորանարդ մետր, ընդ որում այդ ծավալի կեսից ավելին ուղղվելու է Եվրոպա»,-ասել է Ալիևը։

Նա նշել է, որ ադրբեջանական գազը գնում են 8 պետություններ, որոնցից 5-ը՝ Բուլղարիան, Հունաստանը, Իտալիան, Հունգարիան և Ռումինիան, ԵՄ անդամ են։ Եվս երկու երկիր ՝Վրաստանը և Սերբիան, թեկնածուներ են ԵՄ-ին  անդամության թեկնածուներ են։Բացի այդ՝ Ադրբեջանը գազ է մատակարարում Թուրքիային։

Ալիևը  նշել  է Ադրբեջանի և Սլովենիայի միջև գազային ոլորտում համագործակցության ոլորտում տեղի ունեցած «կարևոր իրադարձության» մասին։

«Հույս ունենք, որ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում մենք  դուրս կգանք նաև  սլովենական շուկա: Մենք պետք է արագացնենք բանակցությունները մեր նոր գործընկերների՝ Սլովենիայի և Սլովակիայի հետ, ինչպես նաև ավելացնենք մատակարարումները առկա շուկաներ»,-ասել է Ադրբեջանի նախագահը։

Հավելենք, որ  օրերս Ադրբեջանի պետական ​​նավթային ընկերության՝ SOCAR-ի նախագահ Ռովշան Նաջաֆն ընդունել էր Սլովենիայի շրջակա միջավայրի, կլիմայի և էներգետիկայի նախարար Բոյան Կումերին։  Հանդիպմանը  նշվել էր, որ Ադրբեջանի և Սլովենիայի միջև հարաբերություններն էներգետիկ ոլորտում հաջողությամբ զարգանում են, նաև ընդգծվել  բնական գազի մատակարարման ոլորտում համագործակցության մեծ ներուժը։ SOCAR-ի և Սլովենիայի բնական գազ մատակարարող խոշորագույն ընկերության՝ Geoplin-ի միջև գազամատակարարման ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր էր ստորագրվել։