«Դպրոցը մշակույթի հետ կապելու միակ ձևը չպիտի լինի աբոնեմենտը». Արա Խզմալյան

Լուրեր

18.05.2026 | 23:42
«Անկախ դիտորդ»-ը պահանջում է ազատ արձակել Արթուր Օսիպյանին և պարզաբանում տալ նրա ձերբակալության հիմքերի վերաբերյալ
18.05.2026 | 23:31
Փաշինյանի հետ վիճաբանած Արթուր Օսիպյանը ՁՊՎ է տեղափոխվել, քրեական վարույթ կա
18.05.2026 | 23:30
Սլովակիան ռուսական գազը կփոխարինի ադրբեջանականով
18.05.2026 | 23:17
Ռոբոտ-վանականները Սեուլում մասնակցել են Լոտոսի լապտերների փառատոնի շքերթին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 23:01
Մարդը, ով ասում էր՝ մեր երկրում կա 3 մլն վարչապետ, կորցրել է ինքնատիրապետումը. Սամվել Կարապետյանը՝ Փաշինյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:53
Կայացել է «Նոայի» նոր մարզաբազայի բացման արարողությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:46
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
18.05.2026 | 22:33
Անդրես Ինիեստայի ակադեմիայի ներկայացուցիչներն այցելել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 22:22
Կասեցվել է օնլայն կեղծ խաղատների՝ մասնագիտացված հանցավոր խմբի գործունեությունը. ՆԳՆ
18.05.2026 | 22:19
Վրաստանն ու Ադրբեջանը էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համաձայնագրեր են ստորագրել
18.05.2026 | 22:07
Փարիզի դատախազություն են դիմել Էփշտեյնի՝ նախկինում անհայտ շուրջ 10 նոր ենթադրյալ զոհեր
18.05.2026 | 21:54
Պոկված պաստառի զոհը. ինչպես է վարչական պատժի ենթակա անձը վերջ տվել կյանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.05.2026 | 21:43
6 տարվա ընդմիջումից հետո կվերսկսվի Բաքվի և Թբիլիսիի միջև մայիսի 26-ից ամենօրյա ուղևորատար գնացքների երթևեկությունը
18.05.2026 | 21:30
Մանիպուլյացիա՝ Հայաստանում և Վրաստանում վարկերի տոկոսները ներկայացնելիս․ Նարեկ Կարապետյանը սխալ համեմատություն է անում
18.05.2026 | 21:20
Գորիսի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
Բոլորը

«Բոլոր ժամանակներում մեր մեծագույն դժբախտությունը կայանում է նրանում, որ, երբ ինչ-որ բան ենք որոշում մշակույթը խրախուսելու կամ կոռուպցիան վերացնելու համար, մենք համահավասարեցման ու համահարթեցման սկզբունքով ենք մտածում և գործում» ,- Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թատերագետ, ազգային թատերական ստեղծագործական միավորման նախագահ Արա Խզմալյանը:

Անդրադառնալով տարիներ շարունակ դպրոցներում թատրոնի տոմս վաճառելու արգելքին, ինչպես նաև վերջերս ՀՀ կրթության և գիտության և Մշակույթի նախարարության համատեղ նոր ծրագրին, որի շնորհիվ աբոնեմենտային նոր համակարգ կներդրվի, թատերագետը նշեց, որ որոշումներ ընդունելիս մենք բացարձակապես հաշվի չենք առնում թատրոնի առանձնահատկությունը, դա մանկակա՞ն թատրոն է, թե՞ դրամատիկական, պատանի հանդիսատեսի՞ թատրոնն է, թե ՞ մնջախաղի:

«Սովետական միությունից եկող այդ համահավասարեցման սկզբունքը մեզ համար շատ հաճախ ունենում է կործանարար ազդեցություն, կամ ոլորտը մի քանի տարով գցում է հետ»,- համոզված է թատերագետը: Արա Խզմալյանի պնդմամբ՝ կան մի քանի թատրոններ, որոնք պետք է հնարավորինս խրախուսվեն պետության կողմից:

«Մեկը՝ տիկնիկային թատրոնն է, մյուսը՝ պատանի հանդիսատեսի թատրոնը, որոնք բացի գեղարվեստական խնդիրներից, պետք է ունենան լուրջ բարոյահոգեբանական, դաստիարակչական նշանակություն: Երկու թատրոններն էլ մարդու ճաշակի ու մտքի ձևավորման կրթարաններ պետք է լինեն»,- կարծում է Արա Խզմալյանը:

Ըստ նրա՝ 2-րդ խնդիրն այն է, որ դպրոցը, կրթական հաստատությունները մշակույթի հետ կապելու միայկ ձևը չպիտի լինի աբոնեմենտը: «Մենք կարծում ենք, որ միայն աբոնեմենտի վերականգմամբ կնսպաստենք մշակույթ և կրթություն կապի հաստատմանը, այդպես չէ»:

Ինքը՝ Արա Խզմալյանը, առաջարկում է դպրոցներում բաց դռների քաղաքականություն իրականացնել: «Սա ենթադրում է, որ մենք բացում ենք դպրոցի դռները միջավայրի ամենահեղինակավոր մշակութային գործիչների, ստեղծագործողների առջև: Կենդանի շփումը լավ գրողի, տաղանդավոր նկարչի, լավ կատարողի հետ ամենալուրջ դասը կարող է դառնալ աշակերտների համար: Պատկերացնո ւ՞մ եք օրինակ, Սերգեյ Խաչատրյանի մուտքը դպրոց, աշակերտների հետ հանդիպում, զրույց դասական երաժշտության մասին: Այս կենդանի շփումը մեր միջազգային ճանաչում ունեցող արվեստագետների հետ, շատ մեծ լիցք կարող է դառնալ կրթությունը մշակույթին կապելու հարցում»:

Թատերագետի խոսքով՝ ամեն դեպքում ուրախալի է, որ ԿԳ և մշակույթի նախարարները գիտակցում են համատեղ քայլերի անհրաժեշտությունը: Նրա համոզմամբ՝ մշակույթի խնդիրները չեն կարող լուծվել միայն մշակութային գործիչների միջոցով: «Սա միջգերատեսչական խնդիր է, որտեղ պիտի ընդգրկված լինեն տարբեր նախարարություններ: Երկու նախարարների համատեղ քայլերը, գուցե առաջին պահին ոչ լիարժեք և ոչ կատարյալ են, բայց կարևոր է, որ տրվում է մեկնարկ՝ համատեղ աշխատանքների: Չեմ հիշում որևէ այլ դեպք, որ երկու գերատեսչությունների ղեկավարներ հանդես գան համատեղ ծրագրով»,- ամփոփեց մեր զրուցակիցը:

Անի Մնացականյան