Թանգարանները դառնում են մշակութային երկխոսության և համամարդկային արժեքների ամրապնդման տարածքներ․ ԿԳՄՍ նախարար

Լուրեր

16.08.2026 | 23:19
Ըմբիշներ Սամվել Տերտերյանը և Յուրիկ Պետրոսյանը դուրս են եկել Մ-20 ԱԱ-ի եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 22:20
«Արսենալը» խոշոր հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» ու դարձավ Անգլիայի սուպերգավաթակիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 20:10
Ուկրաինան սկսել է բրիտանական անօդաչուներ օգտագործել Ռուսաստանի խորքում գտնվող թիրախներին հարվածելու համար․ The Sunday Times
16.08.2026 | 18:49
Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 զբոսաշրջիկ է զոհվել
16.08.2026 | 18:22
Մանուէլ Պետրոսյանը կիսել է 8-րդ տեղը Spilimbergo International 2026-ում
16.08.2026 | 17:32
Հնդկաստանի պաշտպանության քարտուղար Ռաջեշ Կումար Սինգհը ՀՀ-ում է
16.08.2026 | 16:43
Ըմբիշներ Յուրիկ Պետրոսյանն ու Սամվել Տերտերյանը ԱԱ կիսաեզրափակչում են․ Մ-20 ԱԱ
16.08.2026 | 15:48
Համաշխարհային օվկիանոսի ջերմաստիճանը հասել է 2026 թվականի սկբից առավելագույն արժեքին․ Լևոն Ազիզյան
16.08.2026 | 15:21
Տիգրան Բարսեղյանը տպավորիչ գոլ է խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.08.2026 | 14:30
Վթարային ջրանջատում Երևանում
16.08.2026 | 14:06
Բելգիայի պատմության խոշորագույն անտառային հրդեհը շարժվում է Գերմանիայի ուղղությամբ
16.08.2026 | 13:35
Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
16.08.2026 | 13:09
Ուկրաինան անօդաչուներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային և Մոսկվայի մարզին
16.08.2026 | 13:01
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականն Արմեն Բարեղամյանի գլխավորությամբ սկսում է ուսումնամարզական հավաքը
16.08.2026 | 12:17
Իսլամ Մախաչևը պաշտպանել է տիտղոսը և անընդմեջ հաղթանակների ռեկորդ սահմանել UFC-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թանգարանների միջազգային օրվա առթիվ։

Ուղերձում ասվում է․

«Թանգարանների սիրելի՛ աշխատակիցներ, հարգելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Թանգարանների միջազգային օրվա կապակցությամբ։ Մայիսի 18-ն առիթ է՝ մեկ անգամ ևս արժևորելու թանգարանների բացառիկ դերը՝ որպես մշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման, կրթության և հանրային հիշողության ամրապնդման կարևորագույն կենտրոնների։

Հայաստանի թանգարանները ոչ միայն պահպանում ու ներկայացնում են մեր բազմադարյա ժառանգությունը, այլև ձևավորվում են որպես ժամանակակից մշակութային հարթակներ, որտեղ համադրվում են կրթությունը, գիտությունը, նորարարությունն ու հանրային երկխոսությունը։ Դրանք բաց ու ստեղծարար միջավայրեր են, որոնք նպաստում են հասարակության մշակութային զարգացմանը, հանրային կրթությանն ու արժեքային համակարգի ձևավորմանը։

Այսօր, երբ աշխարհը կանգնած է բազմապիսի մարտահրավերների առաջ, առավել քան երբևէ կարևորվում է մշակույթի միավորող առաքելությունը։ Թանգարանների միջազգային օրվա այս տարվա խորագիրը՝ «Թանգարանները միավորում են մասնատված աշխարհը», խորապես արտահայտում է թանգարանների ժամանակակից նշանակությունը։ Թանգարանները դառնում են փոխըմբռնման, մշակութային երկխոսության և համամարդկային արժեքների ամրապնդման տարածքներ՝ միավորելով տարբեր ժողովուրդների, մշակույթների և սերունդների։

Թանգարաններն այսօր ոչ միայն ցուցադրության վայրեր են, այլև հանրային ակտիվ ներգրավվածության, կրթական ծրագրերի, գիտահետազոտական աշխատանքի և ստեղծագործ համագործակցության կենտրոններ, որոնք նպաստում են հասարակության համախմբմանը և մշակութային բազմազանության արժևորմանը։ Թանգարանային միջավայրում ձևավորվում է պատմության հանդեպ պատասխանատվության, մշակույթի նկատմամբ հարգանքի և ազգային ինքնության պահպանման գիտակցություն։

ՀՀ Կառավարությունը շարունակաբար իրականացնում է թանգարանային ոլորտի զարգացմանն ուղղված բարեփոխումներ՝ խրախուսելով ժամանակակից տեխնոլոգիաների ներդրումը, թանգարանների մատչելիության բարձրացումը, թվայնացման գործընթացները և կրթամշակութային նոր ծրագրերի իրականացումը։ Շարունակաբար գործուն քայլեր են իրականացվում թանգարանների միջազգային համագործակցության ամրապնդման ուղղությամբ, ինչի վառ ապացույցն են աշխարհի տարբեր թանգարանների հետ փոխադարձ ցուցահանդեսների կազմակերպումը, մեր թանգարանների հավաքածուների համալրմանն ուղղված նոր ցուցանմուշների ձեռքբերումը: Սրանք գործեր են, որոնց հանրությունն ականատես է լինում պարբերաբար: Մեր նպատակը մարդակենտրոն, բաց և ժամանակակից թանգարանային համակարգի ձևավորումն է, որտեղ յուրաքանչյուր թանգարան կկարողանա լիարժեք իրականացնել իր առաքելությունը՝ ծառայելով հանրությանը և մշակութային առաջընթացին։

Թանգարանների սիրելի՛ աշխատակիցներ, ձեր նվիրված աշխատանքը, մասնագիտական պատասխանատվությունն ու մշակույթի հանդեպ նվիրումը անգնահատելի ներդրում են մեր ժառանգության պահպանման և հանրայնացման գործում։ Ձեր շնորհիվ թանգարանները շարունակում են ապրել, զարգանալ և դառնալ գիտելիքի, հիշողության ու մշակութային ինքնության կարևոր օջախներ։

Կարևորելով թանգարաններում պատշաճ աշխատանքային պայմանները, մասնագիտական շարունակական զարգացման և վարձատրության բարձրացման փոխկապակցված համակարգը՝ արդեն իսկ ներդրվում է թանգարանային ոլորտի աշխատակիցների ատեստավորման համակարգը, որով հնարավորություն է ընձեռվում էապես բարձրացնել վարձատրությունը՝ թարմացնելով մասնագիտական գիտելիքները: Հուսով եմ, որ բոլորդ էլ կդառնաք այս համակարգի շահառուները՝ նոր, ավելի բարեկեցիկ պայմաններում շարունակելով աշխատել՝ ի նպաստ մեր մշակույթի պահպանման և զարգացման»,- ասված է հաղորդագրությունում։