Խոշտանգման հոդվածով երկրորդ դատավճիռը. Արմեն Աղաջանյանի գործով «Նուբարաշեն» ՔԿՀ աշխատակիցը 7 տարվա ազատազրկման դատապարտվեց

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

Վեց տարի առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում խոշտանգված, ապա 4 ամիս անց «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի լոգարանում կախված վիճակում հայտնաբերված Արմեն Աղաջանյանի գործով երկրորդ պաշտոնատար անձն է դատապարտվել։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ, քիչ առաջ վճռեց 7 տարվա ազատազրկման դատապարտել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը զբաղեցնող Արտուշ Միրաքյանին։ 2019 թվականին նրան մեղադրանք էր առաջադրվել խմբի կազմում խոշտանգում իրականացնելու համար։ 

Սա Հայաստանի պատմության մեջ խոշտանգման հոդվածով կայացված երկրորդ դատավճիռն է։ Առաջինը նույնպես Աղաջանյանի գործով է եղել.

«Սա դատարանի կողմից կարևոր արձանագրում է ոչ միայն տուժողի համար արդարության հասնելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում, այլև հենց խոշտանգման հոդվածով մեղադրական դատավճիռ կայացնելու համար։ Մեզանից 6 տարի պահանջվեց, որ այս գործով ևս արդարության հասնենք, քանի որ այն գործողությունը, որն իրականացվել էր Արմեն Աղաջանյանի նկատմամբ, ոչ թե պաշտոնեական լիազորությունների անցում էր, այլ հենց դաժան խոշտնագում»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արա Ղարագյոզյանը։

Հիշեցնենք՝ Արմեն Աղաջանյանի մայրը՝ Գայանե Աղաջանյանը, դեռ տարիներ առաջ Factor TV-ի հետ զրույցում պատմել էր որդու հետ կատարված ողբերգական դեպքի մանրամասները։ Մոր խոսքով՝ մեքենայի առքուվաճառքի հետ կապված գործով հետախուզման մեջ գտնվող 30-ամյա որդին 2018 թվականի մարտի 15-ին բերման էր ենթարկվել, ապա ձերբակալվել։ 

Ժամեր անց կալանքի միջնորդության քննությունը, սակայն, հետաձգվել էր՝ Արմենի առողջական վիճակի վատթարացման պատճառով․ տղան դրանից օրեր առաջ էր վիրահատվել։ Վիրահատությունից հետո հաստաղիքի մի հատված պարկի մեջ էր տեղավորված՝ որդու գոտկատեղից ամրացված։ Դատարանից նա տեղափոխվել էր «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ, որտեղ նրան ընդունել էին մայոր Արմեն Հովհաննիսյանը, Արտուշ Միրաքյանն ու ևս մի քանի հոգի։ Աշխատակիցները դաժան ծեծի էին ենթարկել Աղաջանյանին՝ անտեսելով կողքից կախված հաստաղիքի պարկը։ 

Հաջորդ օրը,  հաշվի առնելով առողջական վիճակը, դատարանը գրավ է կիրառել և ազատ արձակել Արմեն Աղաջանյանին։ Խոշտանգումից չորս ամիս անց մեղսունակությունը ճանաչելու համար նրան տեղափոխել են «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն», իսկ 5 օր անց հայտնաբերել՝ լոգարանում սավանից կախված վիճակում: 

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Ամբաստանյալի աթոռին հայտնվել է մայոր Արմեն Հովհաննիսյանը, նրան մեղադրանք է առաջադրվել խոշտանգման, պաշտոնեական կեղծիք կատարելու և դիրքը չարաշահելու հոդվածներով։ Մեկ տարի գործը քննելուց հետո, սակայն, դատավոր Դավիթ Բալայանը Հովհաննիսյանին անմեղ է ճանաչել խոշտանգման մասով, իսկ մյուս հոդվածները վերաորակել և հենց դատարանի դահլիճից ազատ արձակել նրան։ Միայն վերաքննիչ ատյաններ բողոքարկելուց հետո Հովհաննիսյանը դատապարտվեց 7.6 տարի ազատազրկման։

Ռոզա Վարդանյան