Ճանապարհաշինական բոլոր խոշոր ծրագրերը բարեհաջող շարունակվում են. նախարարն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը

Լուրեր

25.06.2026 | 11:32
Ուկրաինական ԱԹՍ-ների հարվածից Կրասնորդարում նավթաբազայում հրդեհ է բռնկվել
25.06.2026 | 11:28
Մեկնարկել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլը․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
25.06.2026 | 11:14
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու տարածքում ապօրինի հատկացված հողամասը վերադարձվել է համայնքին
25.06.2026 | 11:02
ՀՅԴ ՀԵՄ-ը պնդում է՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժամանակ երկու անդամ բերման է ենթարկվել
25.06.2026 | 11:00
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 10:53
Մոսկվան Երևանից որոշման է սպասում ՀԱՊԿ-ին անդամակցության վերաբերյալ 
25.06.2026 | 10:45
«Միասնության թևերը» ընտրությունների գործով որպես երրորդ անձ ներգրավվելու կոչ է արել մի շարք կուսակցությունների
25.06.2026 | 10:39
Վենեսուելայում երկու ավերիչ երկրաշարժերի հետևանքով զոհվել է 32, վիրավորվել՝ ավելի քան 700 մարդ․ արտակարգ դրություն է հայտարարվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հունիսի 25-ի դրությամբ
25.06.2026 | 10:18
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
25.06.2026 | 10:03
Կարապետ Գուլոյանի գործն ուղարկվել է դատարան․ պետությանը պատճառված վնասը գնահատվել է շուրջ 229 մլն դրամ
25.06.2026 | 09:47
Նավթի գները նվազել են
25.06.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
25.06.2026 | 07:04
ԱԱ-2026. Մեքսիկան դարձյալ հաղթեց, ՀԱՀ-ը դուրս եկավ փլեյ-օֆֆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 04:04
ԱԱ-2026. Բրազիլացիները հաղթեցին խոշոր հաշվով, Մարոկկոն ևս փլեյ-օֆֆում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ամփոփել է պաշտոնավարման 100 օրը. տեղեկացնում է 

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունը:
 
Լրագրողների հետ հանդիպմանը նախարարը ներկայացրել է վերջին երեք ամիսներին իրականացված նախագծերը, առաջիկա պլաններն ու ծրագրերը։
 
Անդրադառնալով ճանապարհաշինության ոլորտին` նախարարը նշել է, որ ճանապարհաշինական բոլոր խոշոր ծրագրերը բարեհաջող շարունակվում են։
 
Նախարարը ներկայացրել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» առանձին տրանշերում կատարվող աշխատանքների մանրամասներ։
 
Մանրամասներ են տրամադրվել նաև Վանաձոր-Ալավերդի–Վրաստանի սահման ավտոճանապարհի հիմնանորոգման վերաբերյալ։ Նախարարը նաև նշել է, որ վերջին երեք ամիսներին ընթացիկ ճանապարհաշինական ծրագրերում որոշակի տնտեսումներ են եղել, որոնց վերաբաշխման հաշվին կկատարվեն ճանապարհահատվածների հիմնանորոգման հավելյալ աշխատանքներ։
 
Տրանսպորտային ոլորտի վերաբերյալ նախարարը հայտնեց, որ աշխատանքներ են տարվում միասնական երթուղային ցանցի ձևավորման ծրագրի իրականացման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա ոչ միայն բարելավել սպասարկման որակը, այլև տրանսպորտային սպասարկում ապահովել հանրապետության բոլոր բնակավայրերում։
 
Տեխնիկական զննության և տաքսամոտորային փոխադրումների իրականացման գործընթացների բարեփոխումների նպատակով մշակված օրենսդրական փաթեթները ներկայացվել են շահագրգիռ պետական կառավարման մարմինների քննարկմանը:
 
Նախարարն անդրադարձել է նաև ՏՀՏ ոլորտին։ Նա հայտնել է, որ բարձր տեխնոլոգիական և ինովացիոն սկսնակ ընկերություններին կամ ստարտափներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով աշխատանքներ են տարվում Ազգային վենչուրային ֆոնդ ստեղծելու ուղղությամբ:
 
ՏՏ ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնություններ տրամադրելու նպատակով լրամշակվել և ՀՀ վարաչապետի աշխատակազմ է ներկայացվել համապատասխան օրենքի նախագիծը: