Ադրբեջանի ընդդիմադիր Երրորդ Հանրապետություն հարթակը Մեջլիսի ընտրությունները ոչ լեգիտիմ է համարում

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի ընդդիմադիր Երրորդ Հանրապետություն հարթակն իր դիրքորոշումն է հայտնել 2024 թվականի սեպտեմբերի 1-ին նշանակված Միլլի Մեջլիսի արտահերթ ընտրությունների վերաբերյալ՝ դրանք ոչ լեգիտիմ որակելով։ Տարածված հայտարարությունում հասարակական-քաղաքական շարժումը նշում է, որ գործող ընտրական օրենսդրությունն օբյեկտիվ իրավական հիմք չի ստեղծում ցանկացած ազատ և արդար, այդ թվում՝ Միլլի Մեջլիսի ընտրությունների համար։

«Կենտրոնական ընտրական հանձնաժողովը և ստորին ընտրական հանձնաժողովները հիմնված չեն քաղաքական անաչառության սկզբունքի և երկրում քաղաքական սուբյեկտների ներկայացվածության հավասարության վրա։ Ըստ այդմ, համապատասխան ընտրական հանձնաժողովները, որոնք գտնվում են իշխանության փաստացի վերահսկողության ներքո, սահմանափակող իմաստով կիրառում են անգամ ռեակցիոն Ընտրական օրենսգրքով նախատեսված ընտրական իրավունքները»,- ասվում է հայտարարության մեջ։

Հարթակն ընդգծում է, որ դրանով նրանք անարդարացիորեն բացառում են համակարգից դուրս քաղաքական ուժերի ներկայացուցիչներին ընտրական մարաթոնին մասնակցելուց կամ թույլ են տալիս անարդարություն քարոզարշավի և քվեարկության ժամանակ, որն ազդում է ընտրությունների արդյունքների վրա, ինչպես նաև կեղծում են ընտրությունների արդյունքները՝ հօգուտ իշխանությունների և իշխանական թեկնածուների։ Նշվում է նաև, որ սեպտեմբերի 1-ի ընտրություններն ընթանում են 2023 թվականի նոյեմբերին սկսված աննախադեպ քաղաքական բռնաճնշումների պայմաններում։

«Բռնաճնշումների արդյունքում երկրում գրեթե վերացել է կազմակերպչական մակարդակով ցանկացած ինքնուրույն գործունեության հնարավորությունը, այդ թվում՝ ընտրական։ Վերջին քաղաքական ռեպրեսիան, որը հաշվարկված է ոչնչացնել քննադատական ​​լրատվամիջոցներին, իրական քաղաքացիական հասարակությանը և սկզբունքային քաղաքական ուժերին, չի շրջանցել նաև Երրորդ Հանրապետություն ​հարթակը։ Արդյունքում, կազմակերպության ստեղծումից ընդամենը մի քանի շաբաթ անց, պլատֆորմի հիմնադիրներից Արազ Ալիևի մեկօրյա ձերբակալությամբ սկսված ճնշումը շարունակվեց 2024 թվականի մարտին՝ պլատֆորմի խոսնակ Ակիֆ Գուրբանովի և հիմնադիր անդամ Ռուսլան Իզեթլիի ձերբակալությամբ՝ անհիմն ու քաղաքականապես մոտիվացված քրեական գործով։ Հարթակի գրասենյակում խուզարկությունից հետո այն կնքվել է, և այժմ հարթակը ստիպված է աշխատել առանց շտաբի։ Միաժամանակ, բոլոր հիմնադիր անդամներին կալանք է սպառնում»,- ասվում է հայտարարության մեջ։

Ընդգծվում է, որ ռեպրեսիվ մթնոլորտը անհնարին է դարձնում նախընտրական քարոզարշավի անցկացումը։

«Հորդորում ենք քաղաքացիներին չքվեարկել ընդդիմադիր կուսակցությունների այն թեկնածուների օգտին, որոնք բացահայտորեն պաշտպանում են իշխող«Նոր Ադրբեջան» կուսակցությանը և իշխանության օրակարգը, միևնույն ժամանակ, կասկած չկա, որ նրանք իշխանության «արբանյակներ» են»,- նշվում է հայտարարության մեջ։

Հարթակը նաև քաղաքացիներին կոչ է անում արձանագրել բոլոր ընտրախախտումները։

Ավելի վաղ Ադրբեջանի ընդդիմադիր մի շարք ուժերի միավորող Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը սատարել էր սեպտեմբերի 1-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները բոյկոտելու՝ «Ժողովրդական ճակատ» կուսակցության որոշումը և կոչ արել բոլոր քաղաքական ուժերին, որոնք մտածում են ազգային շահերի մասին, կայացնել նույն որոշումը։ Կուսակցությունը հայտարարել էր, որ բոյկոտում է սեպտեմբերի 1-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները։

Իսկ ահա ընդդիմադիր «Մուսավաթ» և «Հանրապետական ​​այլընտրանք» (ReAl) կուսակցությունները մասնակցելու են ընտրություններին։ Նրանք ներկայացրել են իրենց թեկնածուներին։

Էմմա Չոբանյան