Ղրիմն ու ՌԴ մի շարք շրջաններ ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման

Լուրեր

11.08.2026 | 14:29
Արթուր Ղարիբյանն արժանացել է բարձր գնահատականի ու ընդգրկվել տուրի խորհրդանշական հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
11.08.2026 | 14:21
Ասեք՝ Սահմանադրության նոր տեքստում Անկախության հռչակագրին հղումը հանվա՞ծ է․ Գրիգորյանը՝ Ջուլհակյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:12
Ռազմական նոր էսկալացիայի վտանգն այսօր գրեթե զրո է. Բենյամին Պողոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 14:03
Փաշինյանն ընդունել է ՀՀ–ում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին
11.08.2026 | 13:57
Վրաստանից 113 օտարերկրյա քաղաքացի է արտաքսվել, այդ թվում՝ Հայաստանի
11.08.2026 | 13:48
Արմեն Նազարյանի որդիները դարձյալ կկարողանան հանդես գալ Բուլղարիայի դրոշի ներքո
11.08.2026 | 13:40
TRIPP-ի շրջանակներում ՀՀ տարածքով գազամուղ է անցնելու, հնարավորություն է ևս մեկ աղբյուրի․ Խանդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:31
200-ից ավելի գերեվարված անձ վերադարձվել է, ամեն բան անում ենք, որ բոլոր հայ ռազմագերիները վերադառնան․ Ջուլհակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 13:22
Ավստրալիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
11.08.2026 | 13:12
24 ժամ ջուր չի լինի Երևանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
11.08.2026 | 13:00
Թուրքիայի խորհրդարանը հաստատել է քրդական PKK-ի զինյալների համար համաներում հայտարարելու օրենքը
11.08.2026 | 12:49
Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը Զապորոժիեին հարվածել է հյուսիսկորեական բալիստիկ հրթիռներով
11.08.2026 | 12:40
Վթար՝ Կապանում․ 7 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոն
11.08.2026 | 12:34
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին
11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ Բելգորոդի շրջանում հուլիսի 17-ին երկու մարդ է զոհվել մեքենայի վրա FPV անօդաչու սարքի հարձակման հետևանքով։ Այս մասին Տելեգրամում գրել է Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Անօդաչու թռչող սարքը հարձակվել է ավտոմեքենայի վրա, որում եղել է երիտասարդ ընտանիք։ Բռնկված հրդեհի հետևանքով ամուսինները տեղում մահացել են՝ մինչ շտապօգնության ժամանելը։

Գլադկովը հայտնել է նաև, որ լույս հուլիսի 18-ի գիշերը Բելգորոդի շրջանի 7 բնակավայրեր ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակման՝ Վալույսկի քաղաքային շրջանի Ստարի Խուտոր գյուղը, Միխայլովկա գյուղը, Գրայվորոնսկի քաղաքային շրջանի Կոզինկա գյուղը, Մոկրայա Օրլովկա գյուղը, Նովոստրոևկա-Պերվայա գյուղը և Շեբեկինսկի քաղաքային շրջանի Վոզնեսենովկա և Մուրոմ գյուղերը։ Նա նշել է, որ այս հարձակումների հետևանքով տներ և մեքենաներ են վնասվել, խաղաղ բնակիչներ չեն տուժել։

Բրյանսկի շրջանի նահանգապետն էլ վաղ առավոտյան հայտնել է, որ Բրյանսկի մերձակայքում երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են խոցվել։ Նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը նշել է, որ զոհեր և ավերածություններ չկան։

ՌԴ-ի վերահսկողության տակ գտնվող Սևաստոպոլը կրկին հարձակման է ենթարկվել ուկրաինական ռազմածովային անօդաչու թռչող սարքի կողմից։ Ռուսաստանի կողմից նշանակված տեղական իշխանությունների ղեկավար Միխայիլ Ռազվոժյաևն ասել է, որ հարձակումը հետ է մղվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտարարել  է, որ 33 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են խոցվել Ղրիմի վրա և 10 նավակ է ոչնչացվել ծովում՝ Ղրիմի ափերի մոտ։

Բացի այդ, գիշերը Նովոռոսիյսկում տագնապ է հայտարարվել՝ կապված ծովային անօդաչու թռչող սարքերի հարձակման սպառնալիքի հետ։