Մասկը միլիոնավոր դոլարներ կնվիրաբերի Թրամփի քարոզարշավին. WSJ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը ցանկանում է լայնածավալ ֆինանսական աջակցություն ցուցաբերել ԱՄՆ նախագահի հանրապետական ​​թեկնածու Դոնալդ Թրամփին՝ նրա նախընտրական քարոզարշավի շրջանակում։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը (WSJ):

Պարբերականի աղբյուրների տվյալներով՝ Մասկը պատրաստ է Թրամփի քարոզարշավին ամեն ամիս նվիրաբերել 45 միլիոն դոլար։ Միջոցները կուղղվեն America PAC-ին:

Ավելի վաղ Bloomberg-ը հայտնել էր, որ Մասկն արդեն գաղտնի մեծ նվիրատվություն է կատարել այս կազմակերպությանը։

America PAC-ն ուղղակիորեն կապված չէ Թրամփի նախընտրական շտաբի հետ, բայց աշխատում է ԱՄՆ նախկին նախագահի համար «կուլիսներում»՝ զբաղվելով ընտրողներին քարոզելով և լրատվամիջոցներում պատվիրված նյութերը վերահսկելով, պարզաբանել է Bloomberg-ը:

WSJ-ի փոխանցմամբ՝ America PAC-ը գրանցում է ընտրողներին տատանվող նահանգներում և կոչ է անում նրանց վաղաժամ քվեարկել:

ԱՄՆ-ում քաղաքական գործողությունների հանձնաժողովը կազմակերպություն է, որը համախմբում է դոնորներին, ովքեր գումար են նվիրաբերում նախագահի թեկնածուներից մեկի քարոզարշավին: Նման հանձնաժողովներին նվիրատվության չափի սահմանափակում չկա: