5 ինքնաթիռ, շքեղ հյուրանոց. ԱՄՆ Էրդողանի ուղևորությունը քննադատությունների թիրախում է շռայլ ծախսերի պատճառով

Լուրեր

07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
07.10.2026 | 13:05
Կառուցապատողներին հիշեցրել են՝ գնման իրավունքի պայմանագրերում սպառողների իրավունքները խախտող պայմաններ չեն կարող լինել
07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատությունների թիրախում է հայտնվել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով հինգ ինքնաթիռների ուղեկցությամբ Վաշինգտոն մեկնելու և քաղաքի ամենաթանկ հյուրանոցներից մեկում իջևանելու համար, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Մասնավորապես, լրագրող Ադեմ Յավուզ Արսլանը գրում է, որ Էրդողանը Վաշինգտոն է մեկնել հինգ ինքնաթիռով, որոնցից մեկը՝ ռազմական բեռնատար ինքնաթիռ։ Էրդողանն ուր էլ գնա, այս ինքնաթիռը տեղափոխում է Էրդողանի ծառայողական մեքենաները։ Աշխարհում չկա երկրորդ ղեկավար, որն իր ծառայողական մեքենաները տարել է ՆԱՏՕ-ի հանդիպմանը։ Դրանք կայանված են եղել Դալեսի օդանավակայանում։ Էրդողանի վարչակազմը շարունակել է շռայլ ծախսերը՝ իջևանելով Վաշինգտոնի ամենաթանկ հյուրանոցում։ Այն նախկինում պատկանել է Դոնալդ Թրամփին, իսկ ավելի ուշ սկսել է գործել «Աստորիա» անվան տակ՝ Hilton խմբի շքեղ հատվածում։

Թուրք լրագրողը հայտնում է, որ Էրդողանի պատվիրակությունը բառացիորեն փակելէ հյուրանոցը։

«Էրդողանն իր հետ տարել է 22 լրագրողների ու լրատվամիջոցների ղեկավարների։ Սակայն նրանցից ոչ մեկից մենք գագաթնաժողովի շոշափելի վերլուծություն չենք տեսել։ Փոխարենը հերոսական վերնագրեր ենք կարդում այն ​​մասին, թե որքան մեծ ուշադրության է արժանացել Էրդողանը և ինչպես է նա իր ելույթով հետք թողել գագաթնաժողովում»,- նշում է Արսլանը։

Ընդդիմադիր «Լավ» կուսակցության (İYİ) փոխնախագահ Թուրհան Չյոմեզը նշել է, որ ՆԱՏՕ-ի նոր անդամների՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի առաջնորդները, օրինակ, Վաշինգտոն են մեկնել նույն ինքնաթիռով։

«Մի ինքնաթիռն Էրդողանի համար էր, մյուսը՝ նրա պատվիրակության, երրորդը՝ անձնակազմի և տեխնիկայի, չորրորդը՝ զրահատեխնիկայի, իսկ հինգերորդը՝ նախնական պատրաստության համար։ Նույնիսկ ԱՄՆ նախագահներն այդպես չեն ճանապարհորդում»,- նշել է նա։

Էրդողանին ուղեկցող թուրքական պատվիրակության կազմում էին արտգործնախարար Հաքան Ֆիդանը, պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը, Ազգային հետախուզական ծառայության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Նրանց ներկայությունը և ճամփորդության շքեղ բնույթը կտրուկ հակադրվում  են Թուրքիայի շարունակական տնտեսական  ճգնաժամին և վերջին խնայողական միջոցառումներին:

Էրդողանի վերջին ճամփորդությունը Բեռլին ևս քննադատությունների ալիք էր բարձրացրել։ Նա ներկա էր գտնվել Եվրո-2024-ի շրջանակում Նիդերլանդներ-Թուրքիա հանդիպմանը այն բանից հետո, երբ ազգային հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալը ՈՒԵՖԱ-ի կողմից որակազրկվել էր երկու խաղով՝ հուլիսի 2-ին Ավստրիայի դեմ խաղում աջ ծայրահեղական «Գորշ գայլեր»-ի ժեստը ցուցադրելու համար։ Թուրքիայի նախագահին ուղեկցել  էր չափազանց մեծ ավտոշարասյուն՝ զարմացնելով շատ գերմանացիների և հայրենիքում հարցեր առաջացնելով պետական ​​ծախսերի վերաբերյալ:

Մինչ Էրդողանը շարունակում է բախվել իր շքեղ ապրելակերպի համար քննադատությունների, հասարակության հիասթափությունն աճում է պետական ​​ծախսերի և շարքային քաղաքացիների ֆինանսական դժվարությունների միջև անջրպետի պատճառով: Այս շռայլ ծախսերը հատկապես վիճահարույց են՝ հաշվի առնելով վերջերս Թուրքիայի կառավարության կողմից մայիսին հրապարակված «Խնայողության միջոցառումների շրջաբերականը»: Տնտեսագետներն ընդգծում են խնայողության միջոցառումների անարդյունավետությունը, որոնք չեն վերաբերում նախագահական պալատի, ինքնաթիռների և մեծ ավտոշարասյունների անիմաստ ծախսերին:

Էմմա Չոբանյան