Ամբողջ Ռումինիայում ծայրահեղ շոգի պատճառով տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել
Քաղաքականություն
15.07.2024 | 17:05Գրեթե ամբողջ Ռումինիայում ծայրահեղ շոգի պատճառով տագնապի կարմիր մակարդակ է հայտարարվել։ Հանգստյան օրերին ջերմաստիճանը հասել է 42 աստիճանի, իսկ ջերմային ալիքը չի նահանջում, գրում է Euronews-ը։
Ռումինիայի ավելի քան 40 վարչական շրջանների մեծ մասում գործում է ծայրահեղ շոգի վտանգի կարմիր մակարդակ: Աննախադեպ շոգը շարունակվում է գրեթե ամբողջ հանրապետությունում։ Շատ վայրերում, ներառյալ՝ մայրաքաղաք Բուխարեստում, հանգստյան օրերին ջերմաստիճանը հասել է 42 աստիճանի: Բժիշկները մարդկանց խորհուրդ են տալիս ժամը 11:00-ից 18:00-ն մնալ տանը։
Օդերևութաբանները զգուշացնում են, որ շոգը, ամենայն հավանականությամբ, կսաստկանա, ինչի հետևանքով սաստիկ շոգը կտևի առնվազն մինչև չորեքշաբթի: