Ափսոսանք է առաջացնում և խաթարում է ՌԴ-ի հետ անվտանգության մեխանիզմները․ Զախարովան՝ հայ-ամերիկյան զորավարժությունների մասին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Հուլիսի 15-ից 24-ը նախանշված ՀՀ-ԱՄՆ Eagle Partner զորավարժությունները խաթարում են Հայաստան-Ռուսաստան անվտանգության ոլորտում համագործակցության մեխանիզմները։Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ Արևմուտքը Հայաստանին ներքաշում է Հարավային Կովկասում փոխգործակցության տարբեր ձևաչափերի մեջ, որոնք ուղղված են առաջին հերթին Ռուսաստանի դեմ։

«Այս զորավարժությունները, ափսոսանքից բացի, ոչինչ չեն առաջացնում: Դրանք տեղի են ունենալու այն ֆոնին, երբ Երևանը սառեցնում է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում և հայտարարություններ է անում կազմակերպության հասցեին։ Ինչպիսի խաղաղ նպատակներ էլ հայտարարեն արևմտականները, հիմնական խնդիրը աշխարհաքաղաքական նախագծերի համար ցատկահարթակ ստեղծելն է։ Ամերիկացիների հայտնվելը Հարավային Կովկասում միայն կուժեղացնի հակամարտությունների ներուժը, որը պահպանվում է տարածաշրջանում, և կստեղծի նոր բաժանարար գծեր»,- ասել է Զախարովան։

Նա նշել է, որ զորավարժությունների հովանու ներքո ԱՄՆ-ը Հայաստանին պարտադրում է ՆԱՏՕ-ի զինված ուժերի չափանիշները, ինչը, ըստ Մոսկվայի ներկայացուցչի, կհանգեցնի Հայաստանի ամբողջ անվտանգության համակարգի վերաֆորմատավորմանը և արդյունքում Արևմուտքին լրացուցիչ լծակներ կտա Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա ազդելու։

«Երևանի նման քայլերը, որոնք համակարգային բնույթ են ստանում, խաթարում են այս ոլորտում փոխգործակցության հաստատված մեխանիզմների գործարկման հեռանկարները»,- հայտարարել է Զախարովան։