Կինն անմեղ է ճանաչվել, տղամարդը՝ մեղավոր․ ընտանեկան բռնության գործով դատավճիռ

Լուրեր

07.12.2025 | 21:40
Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում. Դիլիջանի, Սպիտակի ոլորաններում մառախուղ է
07.12.2025 | 20:49
Կարծում եմ ճիշտ կլինի, որ կիրակնօրյա պատարագներից առաջ եկեղեցիներում երգչախմբերը կատարեն օրհներգը․ Փաշինյան
07.12.2025 | 19:45
Բնակչության իրազեկվածությունը՝ սեյսմիկ ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչ․ հարցազրույց՝ Սոս Մարգարյանի հետ
07.12.2025 | 19:06
Եթե վիզա ստանալիս ստել եք, դա կարող է հանգեցնել արտաքսման․ դեսպանատուն
07.12.2025 | 18:30
Իրավիճակը՝ 18:10-ի դրությամբ․ հանրապետության որոշ հատվածներում ձյուն է տեղում, որոշներում՝ ձնախառն անձրև
07.12.2025 | 17:52
«Մանկական Եվրատեսիլ 2025»-ի մեր պատվիրակությունն արդեն Թբիլիսում է
07.12.2025 | 17:35
Հետաձգվել է եպիսկոպոսաց ժողովը. Մայր Աթոռը պատճառ է նշել
07.12.2025 | 17:22
Խաղաղության համաձայնագրի ստորագրումից մեզ 2 կետ է բաժանում․ Թրամփի հատուկ ներկայացուցիչ
07.12.2025 | 16:46
Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է․ ՆԳ նախարարը միջնորդագիր է հղել ԿԳՄՍ նախարարին
07.12.2025 | 16:27
Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Նյու Յորքում է
07.12.2025 | 15:56
Մերցը Նեթանյահուի հետ է հանդիպել
07.12.2025 | 15:34
Առանձին հատվածներում ձյուն է տեղում․ Թալինի, Աշտարակի և Ապարանի տարածաշրջաններում մառախուղ է
07.12.2025 | 15:14
Ուկրաինական դրոնները հարձակվել են Սարատովում գտնվող նավթաբազայի վրա
07.12.2025 | 14:58
Ձյուն և ձնախառն անձրև․ օդի ջերմաստիճանը զգալի կնվազի
07.12.2025 | 14:21
Մեսի․ Սա այն պահն է, որին ես սպասում էի
Բոլորը

Factor.am-ը գրել էր, որ ամուսնու բռնությունից պաշտպանվող կնոջ նկատմամբ քրեական վարույթ էր հարուցվել և նա դատարանում նստել էր բռնարար ամուսնու կողքին՝ որպես մեղադրյալ։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անի Դանիելյանն արդարացման վերդիկտ է կայացրել կնոջ նկատմամբ։ Դատարանը հռչակել է կնոջ անմեղությունը «մեղսագրված արարքի հակաիրավականությունը ապացուցված չլինելու հիմքով»։

Միևնույն ժամանակ դատարանը մեղավոր է ճանաչել բռնարար տղամարդուն և դատապարտել նրան կարճաժամկետ ազատազրկման՝ մեկ ամիս ժամկետով: Դատարանը, սակայն, վճռել է մեղադրյալ տղամարդու նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել՝ սահմանելով փորձաշրջան մեկ տարի ժամկետով: Այդ ժամանակահատվածում դատարանը տղամարդուն արգելում է շփում ունենալ նախկին կնոջ հետ, ինչպես նաև այցելել նախկին կնոջ բնակության և աշխատանքի վայրի հասցեներ:

Դատախազ Տարոն Մխիթարյանը, սակայն, չէր հաշտվել կնոջ նկատմամբ արդարացման վերդիկտի հետ և բողոք էր ներկայացրել Վերաքննիչ քրեական դատարանին։ Դատավոր Մնացական Հարությունյանն ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը թողել էր ուժի մեջ՝ վերահաստատելով, որ կինն անմեղ է։ 

Հիշեցնենք, որ նախկին ամուսիններին մեղադրանք էր առաջադրվել միմյանց նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելու համար։ Կինը Factor.am-ի հետ զրույցում պատմել էր, որ 2004-2020 թվականների ընթացքում պարբերաբար բռնության է ենթարկվել ամուսնու կողմից։ 2021-ին կնոջը վերջապես հաջողվել է ամուսնալուծվել, Էջմիածնից 4 երեխաների հետ տեղափոխվել Երևան։ Ամուսինը պարբերաբար հետապնդել է նախկին կնոջը, այցելել նրա աշխատավայր, խնդիրներ ստեղծել նրա համար։

Հարուցված քրեական վարույթի շրջանակներում կինն իր ցուցմունքի ժամանակ անկեղծորեն պատմել էր, որ փորձել է ինքնապաշտպանվել նախկին ամուսնու հերթական հարձակման ժամանակ՝ ճանկռելով նրան, որից հետո մեղադրանք է առաջադրվել նաև կնոջը։ Նա անչափահաս երեխայի հետ հատակին քնած է եղել, երբ գլխին ստացած հարվածից արթնացել է ու տեսել, որ նախկին ամուսինն իր տանն է։ Տղամարդը շարունակել է հարվածներ հասցնել կնոջը, վերջինս էլ փորձել է ինքնապաշտպանվել։ 

Նշենք, որ ընտանեկան բռնության գործերով կանանց իրավունքները պաշտպանող փաստաբան, Կանանց աջակցման կենտրոն հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Զարուհի Մեջլումյանը Factor.am-ին տված հարցազրույցում խոսել էր կանանց նկատմամբ քրեական վարույթներ հարուցելու միտումի մասին։ «Այս պարագայում աշխատում է գործն ընդդեմ գործի սկզբունքը՝ սակարկելու համար։ Կանանց դեմ հարուցված վարույթները ևս քննվում են ընտանեկան բռնության շրջանակում՝ առանց հաշվի առնելու ուժի և վերահսկողության բաղադրիչը։ Ունենք մի իրավիճակ, երբ կինն ընտանեկան բռնության ենթարկված անձից վերածվում է մեղադրյալի և դատարանում նստում է տարիներով իրեն ծեծած տղամարդու կողքին՝ կարծես երկուսն էլ բռնարարներ են»,- ընդգծել էր փաստաբանը։

Արման Ղարիբյան 

Նկարազարդումը՝ Սոֆյա Նիկողոսյանի