Թուրքիայում Իսրայելի բանակում ծառայող թուրքերին քաղաքացիությունից զրկելու օրինագիծ է ներկայացվել
Քաղաքականություն
10.07.2024 | 18:26Թուրքիայի խորհրդարանում Իսլամիստական կուսակցությունն օրինագիծ է ներկայացրել Իսրայելի պաշտպանության բանակում ծառայող անձանց քաղաքացիությունից զրկելու մասին, գրում է The Jerusalem Post-ը։
Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին, որ այն երկքաղաքացիները, որոնք Թուրքիայից մեկնել են Իսրայել և մասնակցել Գազայի դեմ հարձակումներին, զրկվելու են Թուրքիայի քաղաքացիությունից, ունեցվածքից և դատապարտվելու են ցմահ ազատազրկման։