Օրբանը հայտարարել է, որ Պուտինն ու Ցզինպինը Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցություններ են ակնկալում մինչև 2024 թվականի ավարտը

Լուրեր

11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
11.08.2026 | 10:51
Զապորոժիեում գիշերային հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի
Բոլորը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրամիությանը զեկուցել է հուլիսի սկզբին Ռուսաստան և Չինաստան կատարած իր այցերի մասին։ Այս մասին հաղորդում է իսպանական El Pais պարբերականը՝ վկայակոչելով Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելին և ԵՄ այլ երկրների ղեկավարներին ուղարկված գաղտնի զեկույցները, փոխանցում է Meduza-ն։

Օրբանի պնդմամբ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը «ենթադրում են, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև նոր բանակցություններ տեղի կունենան մինչև տարեվերջ»։

«Հիմնվելով իմ զեկույցների վրա՝ կարծում եմ, որ հիմա ավելի շատ հնարավորություն կա, որ հրադադարի և խաղաղ բանակցությունների ճանապարհային քարտեզի բոլոր հնարավոր առաջարկները դրական կընդունվեն»,- ասվում է Օրբանի զեկույցում Մոսկվա կատարած այցի վերաբերյալ։

Նա կարծում է, որ Եվրոպան պետք է «գործարկի խաղաղության նախաձեռնություն»՝ չսպասելով ԱՄՆ-ին։

Խոսելով Պեկին կատարած իր այցի մասին՝ Օրբանն ասել է, որ Չինաստանի ղեկավարի հետ քննարկել է այն, որ նոյեմբերին կայանալիք ԱՄՆ նախագահական ընտրություններից հետո ընտրված պետության ղեկավարը «կբախվի ճնշման՝ արագ քաղաքական արդյունքի հասնելու համար նույնիսկ մինչև պաշտոնը ստանձնելը»։

Հունգարիայի վարչապետը Սի Ցզինպինին ասել է, որ «խաղաղ բանակցություններին նախորդող հրադադարը, ինչպես նաև արագ և ինտենսիվ խաղաղ բանակցությունները կարող են բխել նոր վարչակազմի շահերից»: Օրբանի խոսքով՝ Չինաստանի առաջնորդը «չի մեկնաբանել նման սցենարի հավանականությունը»։

Օրբանը կոչ է արել ԵՄ առաջնորդներին երկխոսություն սկսել Սի Ցզինպինի հետ, որն իրեն համարում է «ազնիվ միջնորդ» Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում:

«Նախագահ Սին Չինաստանի քաղաքականությունը տեսնում է որպես խաղաղության քաղաքականություն, մինչդեռ ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքականությունը պատերազմական քաղաքականություն է, որում Եվրոպան ինքնաբերաբար հետևում է ամերիկյան գծին»,- նշել է Օրբանը։