Ադրբեջանում 44-օրյա պատերազմի հերթական մասնակիցն է ինքնահրկիզվել

Լուրեր

22.06.2026 | 07:05
ԱԱ-2026. Եգիպտոսը կամային հաղթանակ տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 04:06
ԱԱ-2026. Ուրուգվայ – Կաբո Վերդե` 2:2. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 01:08
ԱԱ-2026. Բելգիան ու Իրանը չպարզեցին հաղթողին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:09
ԱԱ-2026. Իսպանիան հաղթեց խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 22:05
ՍԴ-ն միավորել է ընտրությունների արդյունքների վերաբերյալ ներկայացված դիմումները․ դրանք կքննվեն նույն նիստի շրջանակներում
21.06.2026 | 21:01
«Քրիստոնեությունը կդառնա Հայաստանի նոր բրենդը»․ Ծառուկյանը՝ The Guardian-ին
21.06.2026 | 20:23
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասավ նախորդ տարվա ցուցանիշին․ Հայհիդրոմետ
21.06.2026 | 20:00
Մեծ բերքը՝ Եվրոպայի ճամփին, փոքրը՝ աղբամանում․ արտահանման ճգնաժամի ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
21.06.2026 | 19:48
Թրամփը հայտարարել է, որ Քիր Սթարմերը հրաժարական կտա Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
21.06.2026 | 19:02
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
21.06.2026 | 18:04
Սթարմերը կարող է հունիսի 22-ին հայտարարել իր հրաժարականի մասին․ ԶԼՄ-ներ
21.06.2026 | 17:14
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
21.06.2026 | 16:29
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակիցների շրջանում ինքնահրկիզման հերթական դեպքն է տեղի ունեցել։ Ջալիլաբադի շրջանի Գյոյթեփեի բնակիչ, պատերազմի մասնակից (1999թ․ ծնված) Էլնուր Ալիևն ինքնահրկիզվել է շրջանի գործադիր իշխանության շենքի մոտ, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Ալիևը լուրջ վնասվածքներով տեղափոխվել է Բաքվի 5-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոցի այրվածքների բաժանմունք։ Նրա վիճակը գնահատվում է միջին ծանրության։

Լրատվամիջոցները գրում են, թե Ալիևն ամուսնության նպատակով աղջկա է փախցրել Մասալայի շրջանից։ Աղջկա ընտանիքը դեմ է եղել և դատի է տվել Էլնուր Ալիևին։ Ընտանիքը պահանջում է փոխհատուցում 11,000 մանաթի չափով։ Չնայած նախնական համաձայնությանը՝ աղջիկը դատարանում հանդես է եկել նաև որպես հայցվոր։ Ալիևը, վախենալով ձերբակալությունից, ինքնահրկիզվել է։

Ընդգծվում է, որ պատերազմից հետո նրա հոգեբանական վիճակն անկայուն է եղել։

Հավելենք, որ վերջերս Աղստաֆայում ինքնահրկիզված պատերազմի մասնակից Էլվին Ալիևը մահացել է։ 32-ամյա Ալիևը մահացել է հունիսի 23-ին Բաքվի Այրվածքների կենտրոնում։ Հունիսի սկզբին էլ 44-օրյա պատերազմի մեկ այլ մասնակից էր ինքնահրկիզվել։ Դաշքեսանում Չիրաղլի գյուղի բնակիչ 28-ամյա Ադալեթ Իսմայիլովը բենզին էր լցրել իր վրա ու ինքնահրկիզվել։ Նա նույնպես Բաքվի հիվանդանոցներից մեկում մահացել է։

Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի ադրբեջանցի մասնակիցների շրջանում ինքնասպանության դեպքերի թիվը, ըստ տարբեր տեղեկությունների, գերազանցում է 80-ը։ Նրանք կյանքին վերջ են տվել հիմնականում ինքնահրկիզման, կախվելու միջոցով, 50-ից ավելին էլ ինքնասպանության փորձ է կատարել։

Էմմա Չոբանյան