ԱՄՆ կոնգրեսականները Բայդենին կոչ են անում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել ԼՂ հայերի էթնիկ զտման համար

Լուրեր

08.12.2025 | 13:28
Ինչո՞ւ չպետք է դրոշ լինի եկեղեցում. դեմ չեմ կառավարության նիստերը աղոթքով սկսելուն. Սրբուհի Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 13:24
UFC-ի նախագահը հայտնել է՝ ինչու Արման Ծառուկյանը չի ստացել չեմպիոնական մենամարտ
08.12.2025 | 13:20
Լուվրի թանգարանում հեղեղի պատճառով հարյուրավոր ստեղծագործություններ են վնասվել
08.12.2025 | 13:15
«Սրբազանների գործով» դատախազը փաստաբանի արտոնագիր է ստացել
08.12.2025 | 13:11
Վերաքննիչ դատարանում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով առաջին նիստը կգումարվի
08.12.2025 | 13:01
Առաքելական Սուրբ Եկեղեցու «նորոգման ճանապարհային քարտեզ»-ը՝ ըստ Փաշինյանի
08.12.2025 | 12:53
Աջապահյանին այսօր իրավաբան կմոտենա, դիմում պետք է ներկայացնի. Գալյանը` Աջապահյանի վիրահատության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 12:45
ՌԴ Անգարսկի շրջանում արտակարգ դրություն է հայտարարվել ՋԷԿ-ում վթարի պատճառով
08.12.2025 | 12:38
ՔԿԾ պետ Ծովինար Թադևոսյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.12.2025 | 12:34
Ֆորմուլա-1-ը նոր չեմպիոն ունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 12:23
Կալանավորը հանցավոր կազմակերպություն է ստեղծել ու թմրամիջոցների ապօրինի իրացում և փողերի լվացում է կատարել․ ՔԿ
08.12.2025 | 12:17
Անահիտ Մանասյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
08.12.2025 | 12:12
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը վիրահատության կարիք ունի. Գառնիկ Դանիելյան
08.12.2025 | 12:11
Ռուսական ԱԹՍ-ները Սումիի մարզում հարվածել են բնակելի շենքի. վիրավորներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.12.2025 | 12:03
Սրբուհի Գալյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը և Դեյվիդ Վալադաոն կոչ են անում նախագահ Ջո Բայդենի վարչակազմին աջակցել Հայաստանի ինքնիշխանությանը և դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին։

«Քանի որ այս շաբաթ Վաշինգտոնը հյուրընկալում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, Միացյալ Նահանգները պետք է ապահովի, որ Ադրբեջանը պատասխանատվություն կրի իր գործողությունների համար և չպարգևատրվի ռազմական հանցագործությունների, մարդու իրավունքների խախտումների և Լեռնային Ղարաբաղի ավելի քան 120,000 հայերի էթնիկ զտումների համար։ Ամերիկան ​​պետք է աջակցի Հայաստանի ինքնիշխանությանը և մերժի Ադրբեջանի ագրեսիվ պահանջները։ Սա նշանակում է դադարեցնել ռազմական օգնությունն Ադրբեջանին և պատժամիջոցներ կիրառել չարաշահումների համար պատասխանատու պաշտոնյաների նկատմամբ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ հայտարարության՝ քանի որ առաջնորդները հավաքվում են ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում, Բայդենի վարչակազմը պետք է երաշխավորի, որ Ադրբեջանը հետևի միջազգային օրենքներին, ներառյալ՝ հայ ռազմագերիների վերադարձը, մշակութային ժառանգության օբյեկտները պաշտպանությունը, միջազգային երաշխիքների ներքո Լեռնային Ղարաբաղում իրենց տները վերադառնալու՝ հայերի իրավունքը:

«Պատասխանատվությունը չափազանց կարևոր է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու համար»,- եզրափակում են կոնգրեսականները։