Ալիևը զանգահարել է Իրանի նորընտիր նախագահին

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Իրանի Իսլամական Հանրապետության նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանին։ Ադրբեջանական կողմի փոխանցմամբ՝ Ալիևը շնորհավորել է Փեզեշքիանին Իրանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել գործունեության մեջ։

Իրանի նախագահը շնորհակալություն է հայտնել Ալիևին ուշադրության և շնորհավորանքի համար։ Նա ասել է, որ բոլոր ջանքերը կներդնի` ապագայում երկու երկրների հարաբերությունները բոլոր ոլորտներում զարգացնելու համար։

Զրույցի ընթացքում կողմերը վստահություն են հայտնել ընդհանուր կրոնական և մշակութային արմատների, բարեկամության ու եղբայրության վրա հիմնված հարաբերությունների հետագա ընդլայնման, տարբեր ոլորտներ ընդգրկող համագործակցության զարգացման հարցում։ Պետությունների ղեկավարներն ընդգծել են երկու երկրների միջև մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը։

Հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի և Իրանի նախագահները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

Նշվում է, որ Ալիևը Փեզեշքիանին հրավիրել է այցելել Ադրբեջան։ Գոհունակությամբ ընդունելով հրավերը՝ Իրանի նախագահն իր հերթին Ադրբեջանի նախագահին հրավիրել պաշտոնական այց կատարել Իրան, որն Ալիևն ընդունել է։