Երևանում, Արագածոտնի, Կոտայքի մարզերում բենզալցակայանների, նավթամթերքի պահեստարանի գործունեություն է դադարեցվել

Լուրեր

08.10.2026 | 14:42
ՄԻՊ-ը Վարդենիսի խնամքի կենտրոնում աշխատանքի շահագործման և այլ խախտումներ է արձանագրել
08.10.2026 | 14:33
Էրդողանի կուսակցության խոսնակը մեկնաբանել է Ալիևի հայտարարությունների պատճառով Թուրքիայի և Ադրբեջանի միջև լարվածության մասին լուրերը
08.10.2026 | 14:24
Մեքսիկայում մրցավար է մահացել ռեստլերի կողմից ռինգ նետվելուց հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:21
Չեմ բացառում գերիների հետ փոխանակման տարբերակը, բայց վաղ է այդ մասին խոսելը. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 14:15
Տոկաևն առաջարկել է Միջին միջանցքն ինտեգրել TRIPP-ին
08.10.2026 | 14:07
Պուտինի և Թրամփի միջև հեռախոսազրույցի հստակ ամսաթիվը դեռևս հայտնի չէ
08.10.2026 | 13:58
Եմենի հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին հարվածելու մասին․ երեք մարդ զոհվել է
08.10.2026 | 13:50
Էլեկտրամոբիլների արտոնյալ քվոտայից ոչ դիլերների համար մնացել է 386 ավտոմեքենա
08.10.2026 | 13:41
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ՀՀ-ում Firebird AI-ի տվյալների կենտրոնը «կարող է օգտագործվել Ռուսաստանի դեմ»
08.10.2026 | 13:38
Վարչապետի որոշմամբ Իրկուտսկից ժանտախտի ներբերման կանխարգելման հանձնաժողով է ստեղծվել
08.10.2026 | 13:34
Պատանեկան ԵԱ-ում Հայաստանը 7 բռնցքամարտիկ ունի 1/4 եզրափակիչում
08.10.2026 | 13:28
«Շուռա, որքա՞ն է Ձեզ պետք երջանիկ լինելու համար». լրագրողը միացրեց Փաշինյանի նախկին ելույթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 13:20
«Մենք չպետք է մոռանանք Ռուբեն Վարդանյանին և մյուս հայերին, որոնք դեռ պատանդ են պահվում Բաքվում»․ Եվրախորհրդարանի պատգամավոր
08.10.2026 | 13:16
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կավարտվի «շատ շուտով»
08.10.2026 | 13:09
Ես էլ ասեմ` ՀՀ-ն նոր ՌԴ-ի չի վերածվի, լավ ժանր չի․ Փաշինյանը` Մեդվեդևի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից վերահսկողություն է իրականացվել Երևան քաղաքի Աշտարակի խճուղի 47/13 հասցեում գտնվող և «Մ1 ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող նավթամթերքի պահեստարանի, ինչպես նաև Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շահումյան փ. 1 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի, ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Սասնաշեն հասցեում «Ճախրկանք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի, նույն մարզի Թալին քաղաքի Սպանդարյան փ. 21 հասցեում գտնվող և անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ․ տեղեկացնում են ՔՏՀԱ-ից։

Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նշյալ օբյեկտներում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։

Տեսչական վերահսկողություն է իրականացվել նաև Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի գ․ Զովք, գլխավոր խճուղի 13/3 հասցեում «ՊՐԱՅԴ 888» ՍՊ ընկերության կողմից «ԶԻԼ-130» մակնիշի 34 DM 456 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա տեղադրված 10 հատ կուտակիչներից և «ԶԻԼ-130» մակնիշի 35 DA 591 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա տեղադրված թվով 10 հատ կուտակիչներից իրականացվող մեթան գազով ավտոմեքենաների լիցքավորման՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմերին համապատախանության նկատմամբ։

Հրդեհային անվտանգության մասնագետները պարզել են, որ վերոնշյալ կուտակիչները, որպես արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ) սահմանված կարգով գրանցված չեն արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում և չեն անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։

Ուստի՝ հաշվի առնելով նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման թույլ տրված խախտումները, հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշումների հիման վրա ամբողջությամբ դադարեցվել են վերոնշյալ 5 օբյեկտների գործունեությունը։ Դրանք ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցությամբ կապարակնքվել են։