Ադրբեջանում պատգամավորի թեկնածու առաջադրվելու հայտ է ներկայացրել 155 մարդ, հաստատվել է 71-ը

Լուրեր

07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:37
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
07.10.2026 | 13:13
«Շնորհակալ եմ Աստծուն, որ արգենտինացի եմ». Մեսիի հուզիչ խոսքը հրաժեշտի խաղից հետո
Բոլորը

Ադրբեջանում պատգամավորի թեկնածու առաջադրվելու հայտ է ներկայացրել 155 մարդ, նրանցից 71-ի թեկնածությունը հավանության է արժանացել, հայտարարել է Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Փանահովը։

Նա նշել է, որ նախապես առաջադրվել է 156 մարդ, սակայն ավելի ուշ նրանցից 1-ը հանել է թեկնածությունը։ Առաջադրված 155 անձանցից հաստատվել է 71-ը, որոնցից 43-ը ստորագրությամբ թերթիկներ է ստացել։

Ընդդիմադիր «Մուսավաթ» և «Հանրապետական ​​այլընտրանք» (ReAl) կուսակցությունները հրապարակել են Մեջլիսի արտահերթ ընտրություններում պատգամավորության իրենց թեկնածուների ցուցակները։

«Մուսավաթ» կուսակցությունը ներկայացրել է 27 ընտրատարածքի իր թեկնածուների ցուցակը։

ReAl կուսակցությունը հայտարարել է 13 ընտրատարածքներում թեկնածուներ առաջադրելու մասին։ Նրանց թվում են կուսակցության ղեկավար Իլգար Մամեդովը, քաղաքական հանձնաժողովի անդամ Նաթիգ Ջաֆարլին, փաստաբան Ռասուլ Ջաֆարովը, 6-րդ գումարման Միլլի Մեջլիսի պատգամավոր Էրկին Գադիրլին, ճարտարապետ Էլչին Ալիևը և այլք։

Հունիսին երկու կուսակցություններն էլ մասնակցել էին Ադրբեջանի նախագահականի կողմից կազմակերպված տարբեր կուսակցությունների և իշխանության ներկայացուցիչների հանդիպմանը։ Սա քննադատությունների առիթ էր տվել։ Հանդիպումից հետո ակտիվացել են լուրերը, որ երկու ուժերն էլ մասնակցելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Հիշեցնենք՝ հունիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել երկրի վեցերորդ գումարման Միլլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու մասին։ Ալիևը խորհրդարանի արտահերթ ընտրությունները նշանակել է 2024 թվականի սեպտեմբերի 1-ին։ Երկրի Սահմանադրական դատարանի պլենումն ավելի վաղ քննարկել էր Ալիևի դիմումը Միլլի Մեջլիսը ցրելու և արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ՝ որոշելով, որ այն համապատասխանում է Սահմանադրությանը։

Էմմա Չոբանյան