«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը  ծախսել է ՀՀ պետական բյուջեով 2024 թ․-ի ֆիլմերի արտադրության համար նախատեսված ամբողջ գումարը․ ՖԱՀՖ-ը ահազանգում է

Լուրեր

20.02.2026 | 22:16
Թուրքիան եվրոպացի 6 ակտիվիստների է ձերբակալել քաղբանտարկյալներին այցելելուց հետո․ նրանք կարտաքսվեն
20.02.2026 | 22:00
Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
20.02.2026 | 21:45
 «Կամասուտրա»՝ պատմության դասագրքի փոխարեն. ինչպես է Arajin Chariq-ը թիրախավորում քաղաքական գործիչներին
20.02.2026 | 21:31
Օրերս Ամասիայում հայտնված ադրբեջանցիները նաև 2013 և 2014 թվականներին են այցելել ՀՀ. ԱԱԾ
20.02.2026 | 21:22
Անգլերենի համադպրոցական մրցույթ՝ «The Magic of English»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 21:12
Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ Հարավային Կովկասում իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի և Գարեգին Բ-ի սուր առճակատումը նոր երանգ ստացավ․ ի՞նչ հանգուցալուծում կլինի
20.02.2026 | 20:51
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի «առաջիկա երկու-երեք օրերին»
20.02.2026 | 20:44
Ավստրիայում ճնշումնե՞ր են եղել․ Փաշինյանին միացած հոգևորականի անունը՝ նրա դեմ կոշտ հայտարարության տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 20:32
Խուզարկություններ` Երևանի շուրջ 40 հասցեներում
20.02.2026 | 20:27
ԱՄՆ Գերագույն դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի սահմանած լայնածավալ գլոբալ մաքսատուրքերի մի մասը
20.02.2026 | 20:13
Մյունխենում Ալիևներին հարց ուղղած ադրբեջանցի լրագրողն իր դեմ հարձակման մասին է հայտարարել
20.02.2026 | 20:00
ՀՀ-ն պիտի ազգայնացնի երկաթուղին, եթե ՌԴ-ն չվաճառի կոնցեսիան․ կա վտանգ՝ խաթարի ապաշրջափակման բացառիկ շանսը․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 19:52
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստում քննարկվել են քննչական մարմինների, սեփականության իրավունքի և պետական լեզվի հարցերը
20.02.2026 | 19:38
Եկել է խաղաղության համաձայնագիրն առանց որևէ նախապայմանի ստորագրելու և վավերացնելու պահը. Սարգիս Խանդանյան
Բոլորը

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ Խորհուրդը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին՝ ազգային կինոկենտրոնի կողմից ֆիլմերի ֆինանսավորման 2024թ-ին տարեկան բյուջեն ամբողջությամբ մսխելու և այդ պատճառով, տարեկան երկրորդ մրցույթի չեղարկման հետևանքների մասին։

Նամակը՝ ստորև․

«ՖԱՀՖ-ը ահազանգում է․ «Լուծարման գնացող ազգային կինոկենտրոնը մսխել է 2024թ-ի ֆիլմերի ամբողջ բյուջեն և 2025թ-ի բյուջեի մի մասը»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ խորհրդին հայտնի է դարձել, որ  կինոյի պետական կառավարումը իրականացնող կառույցը՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը, խախտելով իր կանոնակարգը, 2024թ․-ի հունվարին, ֆիլմերի ֆինանսավորման առաջին մրցույթով, ծախսել է ՀՀ պետական բյուջեով 2024թ․-ի ֆիլմերի արտադրության համար նախատեսված ամբողջ գումարը։

Կինոկենտրոնը նաև պայմանագրեր է կնքել մեկ տասնյակից ավելի կինոարտադրողների հետ, ստանձնելով նրանց՝ թվով 12 կինոնախագծերի ֆինանսավորման պարտավորություններ, արդեն 2025թ․-ին նախատեսվող բյուջետային միջոցների հաշվին։

2024թ․-ի ֆիլմերի ֆինանսավորման առաջին մրցույթը ամբողջությամբ արտացոլել է կինոկենտրոնի կառավարման մեջ արմատացած արատավոր բոլոր դրսևորումները՝ արտոնյալ արտադրողների բազմակի ֆինանսավորումից մինչև կինոնախագծերի կրկնաֆինանսավորում։

Հաշվի առնելով այն, որ «Կինեմատոգրաֆիայի մասին ՀՀ Օրենքի» պահանջով, «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը ենթակա է լուծարման և 2024թ․-ի հունվարին անցկացրած մրցույթը այդ կառույցի կողմից կազմակերպվող վերջին մրցույթն էր, Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիան հիմքեր ունի կասկածելու, որ կինոկենտրոնը գերազանցել է իր լիազորությունները գիտակցաբար։

Կառույցը կուտակել է պարտքեր, կրկնաֆինանսավորել է ֆիլմեր, վատնել է 2024թ․-ի ողջ բյուջեն, 2025թ․-ի բյուջեի մի մասը, թույլ է տվել կանոնակագի մի շարք կոպիտ խախտումներ, անլուծելի թվացող այս խնդիրների ծանր բեռը թողնելով իր իրավահաջորդի՝ կինոյի պետական կառավարումն իրականացնող նորաստեղծ կառույցի՝ «Հայաստանի Կինոյի հիմնադրամի» ուսերին։

Արդյունքում վտանգված է 2024թ․-ին ֆիլմերի ֆինանսավորման երկրորդ մրցույթի անցկացումը՝ ֆիլմերի արադրության համար բյուջետային միջոցների սպառված լինելու պատճառով։ Իսկ դա  նշանակում է, որ երկրորդ մցույթին պատրաստ կինոնախագծերի հեղինակները ստիպված են խզել կամ սառեցնել միջազգային գործըներների հետ կնքված պայմանագրերը, չեղարկել միջազգային հիմնադրամների աջակցության հայտերը, հրաժարվել իրենց արտադրական պլանից։

Տարեկան բյուջեն ժամկետից շուտ ծախսելու հիմնավորմամբ պետական կինոկառույցի կանոնակարգով նախատեսված ֆիլմերի ֆինանսավորման մրցույթի չեղարկումը միջազգային կինոարտադրության մեջ չլսված, բացառիկ նախադեպ է։ Դա ահռելի վնաս կհասցնի հայկական կինոարտադրությանը և Հայաստանի համբավին։ Միանգամայն կանխատեսելի է նաև կինոյի մասնագիտական կառույցների, ֆոնդերի, պոտենցիալ ներդրողների խիստ բացասական արձագանքը։

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ խորհուրդը դիմում է ՀՀ պատկան մարմիններին կոչով՝ քննարկել այս իրավիճակը և հանգուցալուծման ուղիներ գտնել, նաև ողջամիտ բացատրություններ պահանջել այս իրավիճակի պատասխանատուներից և ապահովել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված, գործող կանոնակարգով ամրագրված,  2024թ․-ի երկրորդ մրցույթի անցկացումը։

Մենք պահանջում ենք՝

Ա) Կինոյի պետական կառույցի գործող կանոնակարգով ամրագրված ժամկետներում կազմակերպել 2024թ․-ի ֆիլմերի ֆինանսավորման երկրորդ  (ամառային) մրցույթի անցկացումը։

Բ)  Ապահովել 2024թ․-ի ֆիլմերի ֆինանսավորման երկրորդ մրցույթի անցկացման համար անհրաժեշտ, 2024թ․-ի ՀՀ պետական բյուջեով կինոնախագծերի ֆինանսավորման համար նախատեսված տարեկան գումարի ոչ պակաս, քան կեսի առկայությունը։

Գ) Զերծ պահել «Կինեմատոգրֆիայի մասին ՀՀ Օրենքի» պահանջով ստեղծված «Հայաստանի Կինոյի հիմնադրամը» իր նախորդի՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ի թույլ տված խախտումների արդյունքում կուտակած խնդիրներից, որոնք, ձևավորման վաղ փուլում, կարող են կործանարար լինել նորաստեղծ կառույցի համար»,- ասված է նամակում։

Հարգանքով՝

Հովհաննես Գալստյան | կինոռեժիսոր, պրոդյուսեր

«Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիա» ՀԿ Խորհրդի նախագահ

ՖԱՀՖ ՀԿ խորհուրդ

Սաթիկ Ստեփանյան | Խորհրդի քարտուղար

Մերի Ադամյան | Խորհրդի անդամ

Արամ Մանուկյան| Խորհրդի անդամ

Կարեն Ծատուրյան| Խորհրդի անդամ