Օրբանը նամակ է գրել ԵՄ ղեկավարությանը՝ պատմելով Պուտինի և Զելենսկիի հետ հանդիպումների մասին

Լուրեր

11.08.2026 | 12:29
Այո՛, դատապարտում եմ․ Ջուլհակյանը՝ Հովիկ Աբրահամյանի որդու գործով ՔԿ հաղորդագրության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 12:20
Մեսին բաց կթողնի «Ինտեր Մայամիի» առաջիկա խաղերը
11.08.2026 | 12:11
Կոլումբիայում հզոր երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի․ ցնցումները զգացվել են նաև Էկվադորում
11.08.2026 | 12:02
ԱՄՆ-ՀՀ-Ադրբեջան եռակողմ հայտարարություն է տարածվել // Նախկին պատգամավորի հայրը կալանավորվել է․ ԼՈՒՐԵՐ
11.08.2026 | 11:59
Վաշինգտոնյան գագաթաժողովից մեկ տարի անց. ի՞նչ ունենք այսօր և ի՞նչ ակնկալել. ՈՒՂԻՂ
11.08.2026 | 11:59
Վորոնեժի մերձակայքում Wildberries-ի լոգիստիկ կենտրոնը հրդեհվել է․ մեկ մարդ զոհվել է
11.08.2026 | 11:50
Գեներալ Մանվելը ձեզ հետ կամ ինչ-որ մեկի հետ «դուք»-ով խոսացած կա՞․ Եղոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:42
Էմին Օհանյանը՝ շախմատի Եվրոպայի Մ-20 առաջնության միանձնյա առաջատար
11.08.2026 | 11:33
Պրոբացիայի ծառայության աշխատակիցը 597 օր աշխատանքի չի ներկայացել և 9 մլն դրամից ավելի աշխատավարձ է ստացել․ Հակակոռուպցիոն կոմիտե
11.08.2026 | 11:33
ԵՏՄ-ն ակնկալում է, որ Հայաստանը մինչև դեկտեմբեր կհայտարարի հանրաքվեի մասին. Գալուզին
11.08.2026 | 11:28
Էդ գմբեթները, որ սարքում էիք առանց թույլտվության, ի՞նչ եղան, էդ փողերի հաշվետվությունը ո՞ւր ա․ Դավոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 11:21
RAF. Արման Ծառուկյանը կմենամարտի Քոնոր Մաքգրեգորի ընկերոջ հետ
11.08.2026 | 11:15
Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերությունում բացահայտվել են չվճարված հարկային պարտավորություններ. ՊԵԿ
11.08.2026 | 11:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.08.2026 | 10:59
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկում են համագործակցության ընդլայնումը գյուղատնտեսության, էներգետիկայի և ՏՏ ոլորտներում
Բոլորը

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հուլիսի սկզբից «խաղաղարար առաքելություն» շրջանակում այցելել է Կիև, Մոսկվա և Պեկին, ոչ հրապարակային նամակ է գրել ԵՄ ղեկավարությանը, որում տեղեկացրել է Ուկրաինայի և ՌԴ նախագահներ՝ Վլադիմիր Զելենսկիի ու Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպումների մասին ու մանրամասն ներկայացրել Կրեմլի դիրքորոշումը Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է «Ազատություն» ռադիոկայանը՝ նշելով, որ խմբագրությունը փաստաթուղթը ստացել է եվրոպացի մի պաշտոնյայից, որը  ցանկացել է անանուն մնալ, փոխանցում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նամակը թվագրված է հուլիսի 5-ով և ուղարկվել է Ադրբեջանից, ուր Հունգարիայի վարչապետն այցելել էր Մոսկվայից հետո։ Փաստաթուղթն ուղղված է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին ու ԵՄ անդամ երկրների ղեկավարներին։

Օրբանը գրել է, որ Կրեմլը վստահ է՝ «ժամանակը ոչ թե Ուկրաինայի, այլ ռուսական ուժերի կողմն է»։ Հունգարիայի վարչապետի խոսքով՝ Պուտինն Ուկրաինայի զինված ուժերի կորուստները գնահատում է ամսական 40-50 հազար մարդ։ Սակայն նա չի նշել ռուսական կորուստների թիվը։

«Ռուսաստանի նախագահը զարմացած էր, որ Ուկրաինայի նախագահը մերժել է ժամանակավոր հրադադարը»,- գրել է Օրբանը՝ նշելով, որ Մոսկվան պատրաստ է «դիտարկել հրադադարի ցանկացած առաջարկ, որը չի ծառայի ուկրաինական ուժերի գաղտնի վերաբաշխմանն ու վերախմբավորմանը»։

Նշվում է նաև, որ Պուտինը դեռևս արդիական է համարում 2022 թվականի Ստամբուլի համաձայնագրերը։ Մասնավորապես, ՌԴ նախագահը, իբր, վկայակոչել է այս համաձայնագրերի հինգերորդ պարբերությունը, որտեղ նշվում են «միջազգային անվտանգության երաշխիքներ, որոնք կտրամադրվեն Ուկրաինային»։

Երկրորդ փաստաթուղթը, որ Օրբանը, իր խոսքով, քննարկել է Պուտինի հետ, այսպես կոչված, «Չինաստան-Բրազիլիա խաղաղության պլանն» է։

Հունգարիայի վարչապետը կարծում է, որ Եվրոպան պետք է հանդես գա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում խաղաղարար գործընթացներ սկսելու նախաձեռնությամբ։

«Եթե մենք չկարողանանք զսպել կամ կասեցնել այս գործընթացը, ապա առաջիկա երկու ամիսների ընթացքում մենք առաջնագծում ականատես կլինենք ավելի դրամատիկ կորուստների և ռազմական իրադարձությունների, քան երբևէ»,- ասվում է նամակում։